«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորը ժամանել է լոնդոնյան ակումբի «Կոբհեմ» մարզաբազա։ «Ազնվականների» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում հրապարակել է 41-ամյա մասնագետի լուսանկարը մարզումային կենտրոնից։

Հիշեցնենք, որ Ռոսենյորը «Չելսիի» ղեկը ստանձնել է Էնցո Մարեսկայի պաշտոնանկությունից հետո. իտալացի մասնագետը հեռացվել էր հունվարի 1-ին։ Մինչ այս Ռոսենյորը գլխավորում էր ֆրանսիական «Ստրասբուրգը»։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2032 թվականի հունիսը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» անցկացրած 20 խաղից հետո վաստակել է 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։