🎥 Մարտական ոչ-ոքի Էլանդ Ռոուդում. Լիդսն ու Լիվերպուլը չպարզեցին հաղթողին

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մարտական ոչ-ոքի խաղաց «Լիդսի» հետ (3-3): Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Մերսիսայդցիները շատ ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը, թիմի ֆրանսիացի հարձակվող Հյուգո Էկիտիկեն նախ 48-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, ապա 2 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ։ Տանտերերից 73-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, հստակ իրացնելով … Read more

🎥 Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տարավ Սանդերլենդի նկատմամբ․ Չելսին՝ միավորներ կորցրեց, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլենդի» դարպասը (3:0): «Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Ռուբեն Դիաշը, Յոշկո Գվարդիոլը և Ֆիլ Ֆոդենը՝ համապատասխանաբար 31-րդ, 35-րդ և 65-րդ րոպեներին։ Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Լյուկ Օ’Նիենը։ Այս հաղթանակից հետո Պեպ … Read more

🎥 ԱՊԼ․ Ասթոն Վիլան ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց առաջատար Արսենալից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում «Ասթոն Վիլան» Բիրմինգհեմի «Վիլա Պարկ» մարզադաշտում ընդունել էր մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Արսենալին»: Դրամատիկ պայքարում տանտերերը հաղթանակ տոնեցին 21 հաշվով: Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց «Ասթոն Վիլայի» պաշտպան Մեթի Քեշը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, Լեանդրո Տրոսարդը վերականգնեց հավասարությունը: Խաղի ելքը վճռվեց մրցավար Փիթեր Բենքսի … Read more

Բոլորը շատ փող ունեն. Սլոտը բացատրել է, թե ինչու է Լիվերպուլի գործը բարդացել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնության համար մղվող թեժ պայքարը։ Այս պահին հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու գոտում են «Արսենալը» (33 միավոր), «Մանչեսթեր Սիթին» (28 միավոր), «Ասթոն Վիլան» (27 միավոր) և «Չելսին» (24 միավոր): «Լիվերպուլը», որը 14 տուրից հետո վաստակել է 22 միավոր, մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում է։ Նույնքան … Read more

🎥 Ոչ-ոքի Օլդ Թրաֆորդում․ ՄՅՈւ-ն և Վեստ Հեմը չպարզեցին հաղթողին — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ոչ-ոքի խաղաց «Վեստ Հեմի» հետ (1:1): Հանդիպման հաշիվը 58-րդ րոպեին բացեց մանչեսթերցիների պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտը։ «Մրճահարներից» խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ պատասխանեց ֆրանսիացի պաշտպան Սունուգու Մագասան՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։ Այսպիսով, այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր․ «կարմիր սատանաները» 22 միավորով … Read more

🎥 Չելսիի անպարտելի շարքն ընդհատվեց Լիդսում, Լիվերպուլը փրկվեց պարտությունից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը նշանավորվեց գրանդների համար բարդ հանդիպումներով։ «Չելսին» անսպասելի պարտություն կրեց արտագնա խաղում, իսկ «Լիվերպուլը» միավորներ կորցրեց սեփական հարկի տակ։ «Էլանդ Ռոուդ» մարզադաշտում կայացած խաղում «Լիդս Յունայթեդը» 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ։ «Սիրամարգերը» հանդիպումը սկսեցին ակտիվորեն. արդեն 6-րդ րոպեին Յակա Բիյոլը առաջ մղեց տանտերերին, իսկ ընդմիջումից առաջ՝ 43-րդ րոպեին, Աո … Read more

🎥 ԱՊԼ․ Արսենալը հաղթեց և ամրապնդվեց առաջատարի դիրքում, այլ արդյունքներ — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բրենթֆորդի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Միկել Մերինոն։ Խաղավարտին իսպանացի կիսապաշտպանը նաև գոլային փոխանցում կատարեց՝ օգնելով Բուկայո Սակային կրկնապատկել հաշիվը։ Այս հաղթանակից հետո «զինագործները» վաստակեցին 33 միավոր և շարունակում են միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» … Read more