Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բրենթֆորդի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Միկել Մերինոն։ Խաղավարտին իսպանացի կիսապաշտպանը նաև գոլային փոխանցում կատարեց՝ օգնելով Բուկայո Սակային կրկնապատկել հաշիվը։
Այս հաղթանակից հետո «զինագործները» վաստակեցին 33 միավոր և շարունակում են միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է արդեն 5 միավորով։ «Բրենթֆորդը» 19 միավորով 13-րդն է։
Գոլերի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Քրիսթալ Փելասը» արտագնա խաղում նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Բերնլիի» նկատմամբ։ Հաղթական գոլը հեղինակեց Դանիել Մունյոսը։
«Քրիսթալ Փելասը» 23 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Բերնլին» 10 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է։
Գոլերի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
14-րդ տուրում իսկական գոլային հրավառություն գրանցվեց «Բրայթոնի» և «Ասթոն Վիլայի» միջև խաղում։ «Ամերիկան Էքսպրես» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ «Ասթոն Վիլայի» կամային հաղթանակով՝ 4:3 հաշվով։
Խաղի սկիզբը խոստումնալից էր տանտերերի համար. 9-րդ րոպեին Յան Պոլ վան Հեկեն բացեց հաշիվը, իսկ 29-րդ րոպեին Պաու Տորեսի ինքնագոլից հետո «Բրայթոնը» հաղթում էր 2:0 հաշվով։
Սակայն Ունայ Էմերիի սաները չընկճվեցին։ Օլի Ուոթկինսը 37-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում (45+7) դուբլ ձևակերպեց՝ հավասարեցնելով հաշիվը մինչև ընդմիջում։
Երկրորդ խաղակեսում «Վիլան» զարգացրեց հաջողությունը։ 60-րդ րոպեին Ամադու Օնանան առաջ մղեց հյուրերին, իսկ 78-ին Դոնիել Մալենը խփեց չորրորդ գնդակը։ Խաղավարտին՝ 83-րդ րոպեին, վան Հեկեն նույնպես դուբլ ձևակերպեց, սակայն «Բրայթոնին» ավելին անել չհաջողվեց։
Այս հաղթանակից հետո «Ասթոն Վիլան» 27 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։ «Բրայթոնը» 22 միավորով 7-րդն է։
Գոլերի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը