🎥 ԱՊԼ․ Ասթոն Վիլան ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց առաջատար Արսենալից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում «Ասթոն Վիլան» Բիրմինգհեմի «Վիլա Պարկ» մարզադաշտում ընդունել էր մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Արսենալին»: Դրամատիկ պայքարում տանտերերը հաղթանակ տոնեցին 21 հաշվով:

Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց «Ասթոն Վիլայի» պաշտպան Մեթի Քեշը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, Լեանդրո Տրոսարդը վերականգնեց հավասարությունը: Խաղի ելքը վճռվեց մրցավար Փիթեր Բենքսի կողմից ավելացված ժամանակում. 90+5-րդ րոպեին Էմիլիանո Բուենդիայի խփած գոլը հաղթանակ պարգևեց բիրմինգհեմյան ակումբին։

Այս հաղթանակից հետո «Ասթոն Վիլան» վաստակեց 30 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: «Արսենալը», չնայած պարտությանը, 33 միավորով պահպանում է առաջատարի դիրքը:

Հաջորդ տուրում «Արսենալը» դեկտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կընդունի «Վուլվերհեմփթոնին», իսկ «Ասթոն Վիլան» դեկտեմբերի 14-ին արտագնա խաղում կմրցի «Վեսթ Հեմի» հետ:

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment