🎥 Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տարավ Սանդերլենդի նկատմամբ․ Չելսին՝ միավորներ կորցրեց, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլենդի» դարպասը (3:0):

«Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Ռուբեն Դիաշը, Յոշկո Գվարդիոլը և Ֆիլ Ֆոդենը՝ համապատասխանաբար 31-րդ, 35-րդ և 65-րդ րոպեներին։ Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Լյուկ Օ’Նիենը։

Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 31-ի և այժմ 2 միավոր է զիջում առաջատար «Արսենալին»։ «Սանդերլենդը» 23 միավորով 7-րդն է։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․

    • «Բորնմուտ» — «Չելսի»՝ 0-0
    • «Էվերթոն» — «Նոթինգհեմ Ֆորեստ»՝ 3-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
    • «Նյուքասլ» — «Բարնլի»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
    • «Տոտենհեմ» — «Բրենտֆորդ»՝ 2-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment