🎥 Ոչ-ոքի Օլդ Թրաֆորդում․ ՄՅՈւ-ն և Վեստ Հեմը չպարզեցին հաղթողին — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ոչ-ոքի խաղաց «Վեստ Հեմի» հետ (1:1):

Հանդիպման հաշիվը 58-րդ րոպեին բացեց մանչեսթերցիների պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտը։ «Մրճահարներից» խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ պատասխանեց ֆրանսիացի պաշտպան Սունուգու Մագասան՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։

Այսպիսով, այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր․ «կարմիր սատանաները» 22 միավորով 8-րդն են, իսկ «Վեստ Հեմը» 12 միավորով՝ 18-րդը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment