Նրան բոլորը հարգում են․ Քեյնից հետո նա պետք է դառնա Անգլիայի հավաքականի ավագը. Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է իր կարծիքով Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի վերաբերյալ։ «Ես Դեկլանին համարում եմ Քեյնի հետնորդը Անգլիայի հավաքականում։ Կարծում եմ՝ հենց նա պետք է դառնա հավաքականի առաջատարն ու ավագը Հարիի հեռանալուց հետո։ Նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր որակները։ Բոլորը հարգանքով են վերաբերվում Ռայսին։ Նա անփոխարինելի … Read more

Անգլիայի հավաքականի աստղը ձերբակալվել է — Armsport.am

«Ալ-Ահլիի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Այվան Թոունին ձերբակալվել է Լոնդոնի բարերից մեկում մարդուն գլխով հարվածելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տուժողը համատեղ լուսանկարի (սելֆիի) համար բռնել է Թոունիի պարանոցից։ Ֆուտբոլիստը պատասխանել է հարվածով։ Ավելի ուշ տուժողը դիմել է բուժօգնության․ ախտորոշվել է … Read more

Անգլիան ֆենոմենալ նվաճման է հասել ԱԱ-2026-ի որակավորման փուլում — Armsport.am

Անգլիան անառիկ պահեց դարպասը աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի բոլոր 8 խաղերում։ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը խփեց 22 գոլ՝ առանց բաց թողնելու։ Անգլիան երկու անգամ նույն հաշվով հաղթեց Ալբանիային (2-0), Լատվիային (3-0, 5-0), Անդորրային (1-0, 2-0) և Սերբիային (5-0, 2-0)։ 24 միավորով թիմը գլխավորում է K խումբը 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական … Read more

🎥 Անգլիան ու Ֆրանսիան Մունդիալում են․ Ֆրանսիան ոչ մարտական կազմով հաղթեց Ադրբեջանին, իսկ Անգլիան՝ Ալբանիային

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի D խումբ, 6-րդ տուր Ադրբեջան – Ֆրանսիա՝ 1-3 Գոլերը՝ Ռենատ Դադաշով (4) — Ժան-Ֆիլիպ Մատետա (17), Մագնես Ակիլուշ (30), Շախրուդին Մագոմեդալիև (45 ինքնագոլ) Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ ԱԱ-2026-ի որակավորման D խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․ Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․ Ուկրաինա – Իսլանդիա՝ , գոլերը՝ ԱՅՍՏԵՂ Ալբանիա – Անգլիա՝ , գոլերը՝ … Read more

Սթերլինգը դանակով վախեցրել է գողերին և դուրս քշել նրանց իր տնից — Armsport.am

The Telegraph-ի տեղեկություններով՝ անհայտ անձինք փորձել են ներխուժել Անգլիայի հավաքականի և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգի տուն, որը գտնվում է Բերքշիրում: Միջադեպի պահին ֆուտբոլիստը եղել է տանը՝ երեխաների հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Սթերլինգը ձեռքին դանակ է վերցրել և ստիպել գողերին փախուստի դիմել՝ այդպիսով պաշտպանելով ընտանիքին: «Չնայած անձնական կյանքի և անվտանգության իրավունքի կոպտագույն խախտմանը, ուրախ ենք հաստատել, … Read more

6 տարում 2 խաղ և 12 տիտղոս․ Մանչեսթեր Սիթիի դարպասապահը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Սքոթ Քարսոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 40-ամյա դարպասապահը հայտնի է նրանով, որ «Սիթիի» կազմում դաշտում անցկացրել է ընդամենը 107 րոպե, սակայն այդ ընթացքում նվաճել է 12 գավաթ։ Նա նաև հանդես է եկել «Լիդսի», «Լիվերպուլի», «Վեսթ Բրոմվիչի», «Դերբի Քաունթիի», մի շարք այլ անգլիական ակումբների և թուրքական «Բուրսասպորի» կազմում։ «Ֆուտբոլը ինձ տվել … Read more

ԱԱ-2026․ 28 մասնակիցներ արդեն հայտնի են — Armsport.am

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ևս վեց հավաքական նվաճեց 2026 թվականի աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։ Այսպիսով, 2026 թվականի աշխարհի առաջնության 28 մասնակից արդեն որոշվել է։ Աշխարհի առաջնությունում ներկայացված կլինեն հետևյալ երկրները Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Իրան, Արգենտինա, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Հորդանան, Ավստրալիա, Բրազիլիա, Էկվադոր, Ուրուգվայ, Կոլումբիա, Պարագվայ, Մարոկկո, Թունիս, Եգիպտոս, Ալժիր, Գանա, Կաբո Վերդե, … Read more

ԱԱ-2026․ Եվս հինգ հավաքական ապահովեցին իրենց տեղը մունդիալում — Armsport.am

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին կայացած միջազգային հանդիպումներից հետո տարբեր կոնֆեդերացիաներից ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճեցին ևս հինգ հավաքական։ Եվրոպա Եվրոպական հավաքականներից առաջինը, որ 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց, Անգլիայի հավաքականն էր։ «Երեք առյուծները» եվրոպական գոտու որակավորման 6-րդ տուրում հյուրընկալվելիս 5։0 հաշվով հաղթեցին Լատվիային՝ 18 միավորով գլխավորելով K խումբը և ութերորդ անգամ անընդմեջ ապահովելով տեղը մունդիալում։ Աֆրիկա Աֆրիկյան … Read more

🎥 ԱԱ-2026․ Հունգարիան խուսափեց պարտությունից Պորտուգալիայի դեմ խաղում, Թուրքիան 4 գոլ խփեց Վրաստանին, այլ արդյունքներ

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խումբ, 4-րդ տուր Պորտուգալիա – Հունգարիա՝ 2-2 Գոլերը՝ Ատիլա Շալայ (9, ) — Կրիշտիանու Ռոնալդու (22), Դոմինիկ Սոբոսլայ (90+1) Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։ ԱԱ-2026-ի որակավորման F խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․ Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․ Իսպանիա – Բուլղարիա՝ 4-0, գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ Թուրքիա – Վրաստան՝ 4-1, գոլերը … Read more

🎥 Անգլիան ընկերական խաղում վստահ հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ — Armsport.am

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ ընկերական հանդիպում Անգլիայի և Ուելսի հավաքականների միջև։ Թոմաս Տուխելի գլխավորությամբ անգլիացիները հաղթեցին 3:0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն երրորդ րոպեին Մորգան Ռոջերսի գոլով։ Շուտով աչքի ընկավ Օլի Ուոտկինսը։ Արդեն 20-րդ րոպեին «առյուծները» երեք գնդակի առավելություն ունեին, երբ գոլի հեղինակ դարձավ Բուկայո Սական։ Հարկ է նշել, որ 2011 թվականից … Read more