Խոսքեր չունեմ, մենք արժանի չէինք սրան. Ռոսսին՝ Իռլանդիայից կրած պարտության մասին

Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսսին մեկնաբանել է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի ավարտը։ Նրա գլխավորած թիմը 3։2 հաշվով պարտվեց Իռլանդիային՝ վճռորոշ գոլը բաց թողնելով հանդիպման 90+6-րդ րոպեին։ «Անչափ տխուր եմ, խոսքեր չունեմ։ Շատ եմ ցավում։ Մենք շատ-շատ ենք ցավում մեր տղաների և մեր երկրպագուների համար։ Չէինք սպասում, որ այսպես կավարտվի, բայց … Read more

🎥 ԱԱ-2026․ Իռլանդիան գերկամային հաղթանակ տարավ Հունգարիայի նկատմամբ՝ վաստակելով փլեյ-օֆֆի ուղեգիր

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խումբ, 6-րդ տուր Հունգարիա – Իռլանդիա՝ 2-3 Գոլերը՝ Դանիել Լուկաչ (4), Բարնաբաշ Վարգա (37) – Տրոյ Պարոտ (15, 80, 90+6) Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ ԱԱ-2026-ի որակավորման F խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Անկախ ամեն ինչից, մեր մոտիվացիան շատ բարձր է․ Հրանտ-Լեոն Ռանոս — Armsport.am

Հունգարիայից կրած պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հետխաղային մեկնաբանություն է տվել ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը։  «Առաջին կեսում այնքան էլ շատ չէինք վերահսկում գնդակը, իսկ երկրորդում ավելի շատ էինք տիրում նախաձեռնությանը, կարող էինք հավասարեցնել հաշիվը։ Ցավոք, չօգտագործեցինք մեր հնարավորությունները։ Անկախ ամեն ինչից, մեր մոտիվացիան շատ բարձր է, որովհետև խաղում ենք մեր երկրի համար։ Մարզիչը … Read more

Հայաստանը խաղում էր մարտական ոգով և կրքով․ Մարկո Ռոսի — Armsport.am

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հունգարիայի ընտրանին նվազագույն հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին։ Խաղից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին պատասխանել է լրագրողների հարցերին։ – Ակնկալո՞ւմ էիք ավելի հեշտ խաղ։ Ավելի՞ բարդ էր, քան կանխատեսում էիք։ — Առաջին խաղակեսում խաղացինք այնպես, ինչպես պլանավորել էինք, և նույնիսկ հնարավորություն ունեինք կրկնապատկելու առավելությունը։ … Read more

Ասացի՝ 10 րոպե ժամանակ ունեք, թե չէ այլևս մեկնարկայինում չեք լինի․ Եղիշե Մելիքյան

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով զիջեց Հունգարիայի ընտրանուն։ Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանեց լրագրողների հարցերին։  «Սա արդեն որերորդ խաղն է, մեր համար ափսոսալի խաղ է ստացվում, ունեինք հնարավորություն չպարտվելու, ունեինք հնարավորություն հաղթելու, բայց պարտվում … Read more

🎥 Երբ արժանի էինք ոչ-ոքիի․ Հայաստան — Հունգարիա՝ 0:1

window.addEventListener(“DOMContentLoaded”,event=>{window.addEventListener(“message”,event=>{if(event.data.appHeight&&”3f84e”==event.data.inst){let container=document.querySelector(“#scoreaxis-widget-3f84e iframe”);container&&(container.style.height=parseInt(event.data.appHeight)+”px”)}},!1)}); Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում զիջեց Հունգարիայի ընտրանուն։ Մրցակիցն իր միակ գոլը խփեց 33-րդ րոպեին։ Դոմինիկ Սոբոսլայի փոխանցումից հետո գոլ խփեց Բարնաբաշ Վարգան։ Այսպիսով, Հունգարիայի ընտրանին 8 միավորով երկրորդ տեղում է։ Մեր հավաքականը 3 միավորով մնում է … Read more

Հայաստանի հավաքականը ևս մեկ լուրջ կորուստ ունի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերից առաջ

Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը բաց կթողնի ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ առաջիկա հանդիպումները։ Չնայած վնասվածքին՝ Բիչախչյանը միացել է ազգային թիմին և շարունակում է վերականգնման գործընթացը հավաքականի կազմում։ Եղիշե Մելիքյանը Բիչախչյանի բացը լրացնելու նպատակով ավելի վաղ հավաքական էր հրավիրել «Փյունիկի» կիսապաշտպան Գևորգ Տարախչյանին։ Ավելի վաղ հայտնի էր … Read more

Իհարկե, բոլորը կցանկանային նրան կրկին տեսնել հավաքականում, հատկապես ես․ Ռանոս

Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոան Ռանոսը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի՝ Հունգարիայի ընտրանու դեմ կայանալիք տնային խաղից առաջ հարցազրույց է տվել հունգարական Nemzeti Sport պարբերականին։ – Հավատո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է խմբում երկրորդ տեղը զբաղեցնել, թե՞ դուք արդեն կորցրել եք շանսերը։ «Մենք պատրաստվում ենք՝ գիտակցելով, որ փլեյ-օֆֆ … Read more

Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, կազմված իսկական մարտիկներից․ միշտ դժվար է խաղալ նման թիմերի դեմ․ Կերկեզ

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն։ Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հունգարիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» ձախ պաշտպան Միլոշ Կերկեզը։ «Լիվերպուլի» ֆուտբոլիստը շտապեց նշել, որ ժամային գոտիների տարբերությունը որոշակիորեն ազդել է իր վրա և մինչ … Read more

Մենք այն վիճակում չենք, որ թերագնահատենք հայերին, բայց այստեղ ենք եկել հաղթելու համար․ Ռոսի

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն։ Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին։ «Հայաստանը պայքարը սկսեց խմբի ամենադժվար մրցակցի՝ Պորտուգալիայի դեմ խաղով, ապա հաղթեց Իռլանդիային։ Հետո մենք խաղացինք և տանը շատ … Read more