🎥 Անգլիան ընկերական խաղում վստահ հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ — Armsport.am

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ ընկերական հանդիպում Անգլիայի և Ուելսի հավաքականների միջև։ Թոմաս Տուխելի գլխավորությամբ անգլիացիները հաղթեցին 3:0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն երրորդ րոպեին Մորգան Ռոջերսի գոլով։ Շուտով աչքի ընկավ Օլի Ուոտկինսը։ Արդեն 20-րդ րոպեին «առյուծները» երեք գնդակի առավելություն ունեին, երբ գոլի հեղինակ դարձավ Բուկայո Սական։

Հարկ է նշել, որ 2011 թվականից ի վեր թիմերը հանդիպում են արդեն վեցերորդ անգամ։ Անգլիան հաղթանակներ է տարել բոլոր խաղերում՝ ընդհանուր 14:1 հաշվով։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment