«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է իր կարծիքով Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի վերաբերյալ։
«Ես Դեկլանին համարում եմ Քեյնի հետնորդը Անգլիայի հավաքականում։ Կարծում եմ՝ հենց նա պետք է դառնա հավաքականի առաջատարն ու ավագը Հարիի հեռանալուց հետո։ Նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր որակները։ Բոլորը հարգանքով են վերաբերվում Ռայսին։ Նա անփոխարինելի է ազգային թիմում», — Ռունիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
26-ամյա Ռայսը «զինագործների» կազմում հանդես է գալիս 2023 թվականից, իսկ նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Անգլիայի հավաքականի կազմում Դեկլան Ռայսն անցկացրել է 72 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։