Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ևս վեց հավաքական նվաճեց 2026 թվականի աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։
Այսպիսով, 2026 թվականի աշխարհի առաջնության 28 մասնակից արդեն որոշվել է։
Աշխարհի առաջնությունում ներկայացված կլինեն հետևյալ երկրները
Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Իրան, Արգենտինա, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Հորդանան, Ավստրալիա, Բրազիլիա, Էկվադոր, Ուրուգվայ, Կոլումբիա, Պարագվայ, Մարոկկո, Թունիս, Եգիպտոս, Ալժիր, Գանա, Կաբո Վերդե, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Կատար, Անգլիա, Սաուդյան Արաբիա, Կոտ դ’Իվուար և Սենեգալ։
Առաջիկա մունդիալին մասնակցելու համար դեռ 20 ուղեգիր է մնացել։ Դրանց մեծ մասը՝ 15-ը, կհատկացվի ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներին։ Մինչ այժմ միայն Անգլիայի հավաքականն է որակավորվել ՈւԵՖԱ-ից։ Աշխարհի առաջնությունում ՈւԵՖԱ-ն կներկայացնի ընդհանուր առմամբ 16 հավաքական։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի ռեկորդային՝ 48 հավաքական։