Հայաստանի միաժամանակյա ներկայությունը ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում անհնար է․ Օվերչուկ

Մենք միշտ կհարգենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը, բայց մենք հասկանում ենք, որ Հայաստանի միաժամանակյա ներկայությունը ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում անհնար է, ինչը հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ԵՄ-ի ուղղությամբ Հայաստանի շարժվելու պատճառով ռուսական բիզնեսն ավելի զգույշ է դարձել․Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման կուրսն արդեն իսկ վնաս է հասցնում հանրապետության տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին զգալի տնտեսական աճի է բերել. մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014 թվականի 3850 դոլարից աճել է մինչև ավելի քան 8500 դոլար՝ 2024 թվականին։ ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրը հասել է … Read more

Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում, և Երևանի եվրաինտեգրման օրակարգը չի ազդում ռուսաստնանցիների վրա. Մհեր Գրիգորյանը պատասխանել է Օվերչուկի մտահոգություններին

Sputnik Արմենիա. ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի կանխատեսվող անկման հիմնական պատճառներից մեկն է. Սանկ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորմի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Ավելի շուտ, մենք հիմա թվերի անկում ենք տեսնում։ Տարեվերջին՝ 6 միլիարդ դոլար… Մենք սա չենք ուզում, քանի որ Հայաստանի … Read more

«Երևանը վերածվել է կենսունակ քաղաքի». Օվերչուկ

Սպուտնիկ Արմենիա. Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, ըստ ընթացիկ իրավիճակի, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև փոխադարձության խնդիրներ։ Անհրաժեշտ է ընդլայնել Վերին Լարսի անցակետերի թողունակությունը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ … Read more

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրն այս տարվա արդյունքներով կարող է կրճատվել 3 մլրդ դոլարով

Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը 2025 թ. արդյունքներով կարող է կրճատվել 3 մլրդ դոլարով, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն: Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև փոխադարձ հաշվարկների խնդիրներ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդլայնել Վերին Լարսի անցակետերի թողունակությունը, որտեղ … Read more

Ռուսական բիզնեսը հասկանում է, որ Հայաստանում ապագա չունի, եթե Երևանը որոշի անդամակցել ԵՄ-ին. Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսական բիզնեսը հասկանում է, որ Հայաստանում ապագա չունի, եթե Երևանը որոշի անդամակցել Եվրամիությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի կուրսն արդեն իսկ բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա. 2024 թ. Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է 2 մլրդ դոլարով, իսկ 2025 թ. կորուստները կարող են հասնել 6 մլրդ … Read more

Տնտեսությունը եվրասիական գործընկերների հետ միասին զարգացնելն ավելի շահավետ է, քան միայնակ. Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանը, նրա հարևաններն ու ամենամոտ դաշնակիցները բարգավաճում են՝ Եվրասիայում ընդհանուր տնտեսական տարածք կառուցելով։ Գլոբալիզացիայի ավարտը չի խանգարի, այլ միայն կարագացնի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այս մասին ԵԱՏՄ օրվան ընդառաջ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Եվրասիական միությունը Հյուսիսային Եվրասիայի հինգ պետությունների տնտեսական ինտեգրացիոն ասոցիացիա է։ Եթե ելնենք ինտեգրման տեսությունից՝ տնտեսությունների … Read more

Մենք պատրաստ ենք լինել այս ապագայի մի մասը. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Աստանա միջազգային համաժողովի» ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռայե Կվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկով, Լոնդոնի ֆոնդային բորսայում Իսլամական ֆինանսների ղեկավար Մուստաֆա Ադիլը, Ղազախստանի ազգային էկոնոմիկայի … Read more

Ռուսաստանը կցանկանար ընդլայնել ԵԱՏՄ-ն՝ ներառելով այն երկրները, որոնք ավելի շատ միգրանտներ են ուղարկում. Օվերչուկ

Ռուսաստանը նպատակահարմար է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդլայնումը՝ ներառելով այն երկրները, որոնք ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներ են ուղարկում ՌԴ: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի տարբերությունների բացակայությունը ավելի լավ պայմաններ է ստեղծում մեր հասարակության մեջ այդ մարդկանց ինտեգրման համար, ազդում է նրանց … Read more