ԱՄՆ փոխնախագահ Վենսը մեկնում է Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության և առևտրի խթանման համար․ Reuters

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելում է Հայաստան և Ադրբեջան՝ Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրն առաջ մղելու համար, որը կարող է վերափոխել Հարավային Կովկասի ռազմավարական տարածաշրջանի էներգետիկ և առևտրային ուղիները․ գրում է Reuters-ը։ Նրա երկօրյա այցը Հայաստան, որը սկսվում է երկուշաբթի, տեղի է ունենում ընդամենը վեց ամիս անց այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի … Read more

Կոչ ենք անում մտահոգության արտահայտություններից անցնել ակտիվ աջակցման․ Արցախի ԱԺ նախագահը Վենսին

«Բաց նամակ Մեծարգո Ջ․ Դ․ Վենսին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին Ձերդ Գերազանցություն, Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին: 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում, այլ երկարատև շրջափակման, … Read more

Եթե սրանք մնան իշխանության կանաչ լույս է բացվելու Ադրբեջանի նոր պահանջների համար․ Իշխան Սաղաթելյան

  «Եթե սրանք շարունակեն մնալ իշխանության լինելու է հետևյալը՝ լեգիտիմացվելու է մեր այս ամբողջ պարտությունները, հետագայում շատ դժվար է լինելու վերականգնվել և ամենակարևորը՝ կանաչ լույս է բացվելու Ադրբեջանի նոր պահանջների համար: Շատ հստակ, սահմանագծման-սահմանազատման անվան տակ Հայաստանից իրականացվելու է նոր զիջումներ»,- այս մասին Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Բացահայտում է Գոբլը. Վենսի այցի վտանգավոր ենթատեքստը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Վենսը չպետք է այցելի Ադրբեջան՝ հայերի նկատմամբ կայացված անհեթեթ դատավճիռներից հետո․ Մայքլ Ռուբին

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հրամայեց իր ուժերին էթնիկ զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում մնացած բնիկ հայ բնակչության շրջանում՝ չնայած մի քանի օր առաջ դա չանելու վերաբերյալ խոստումներին: Ավելի քան 200 հայ է զոհվել, երբ ադրբեջանական զորքերը 120․000 էթնիկ հայի վտարում էին իրենց հողերից, քանդում գերեզմանները և վանդալիզմի ենթարկում կամ ոչնչացնում եկեղեցիներն ու … Read more

Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի վաղը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Այս կեղծ դատավարությունը անորոշ ժամանակով հետաձգվել էր դեկտեմբերի 30-ին։ Դա պայմանավորված էր նրանով, որ դատավորների կազմը, որը բաղկացած է նախագահող դատավոր Զեյնալ Ագաևից, դատավորներ Անար Ռզաևից և Ջամալ Ռամազանովից, հեռացել են խորհրդակցելու առանձին դատական ​​նիստի … Read more

Մանե Թանդիլյանը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահին՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցով

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դիվանագիտական ճանապարհով նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ խնդրելով միջնորդել Բաքվի բանտերում պահվող հայերի ազատ արձակման հարցում։ Նամակում, մասնավորապես, նշված է․ «Հարգելի՛ պարոն փոխնախագահ, «Ապրելու երկիր» կուսակցության անունից ցանկանում եմ մեր հարգանքի հավաստիքը հղել Ձեզ՝ Հարավային Կովկասում Ձեր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ։ Ձեր այցը Հայաստան և Ադրբեջան … Read more

Ջրային ռեսուրսները որպես քաղաքական լծակ․ Սամուր գետը Բաքվի ռազմավարության մեջ

«Գեղարդ» hիմնադրամը գրում է. «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի շուրջ անհամաձայնությունները կրկին արդիական են դարձել 2024 թվականի դեկտեմբերին՝ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված պատահարից և 2025 թվականի հունիսին՝ Ռուսաստանում մի շարք ադրբեջանցիների ձերբակալություններից սկիզբ առած լարվածությունից հետո։ Անտեսելով պատմական իրողություններն ու փաստերը՝ Ադրբեջանը Դաղստանի Դերբենտ քաղաքի և Սամուր գետին հարակից այլ տարածքների նկատմամբ սկսել է հավակնություններ դրսևորել։ Ըստ Ադրբեջանի … Read more

Կոբախիձեն հայտնել է Վրաստանի տարածքում Թուրքիան Ադրբեջանի հետ կապող ճանապարհի շինարարության ավարտի ամսաթիվը

Վրաստանի տարածքում Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի ու Հայաստանի հետ սահմաններ տանող մայրուղու գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականի ավարտը․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը ձգտում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը։ «Մեր հիմնական նպատակներից մեկը երկրի տրանսպորտային և տարանցիկ գործառույթների զարգացումն է։ Այս ոլորտում շատ … Read more

TRIPP-ը կենսական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար, սակայն սպառնալիք է ՀՀ-ի ինքնիշխանությանը․ Свободная Пресса

Վաշինգտոնը քաղաքական հայտարարություններից անցնում է Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ Հայաստանի միջոցով կապող հիմնական զարկերակի գործնական նախագծմանը։ Փաստորեն, «տեխնիկական խորհրդատուի» քողի տակ Միացյալ Նահանգները դառնում է ամբողջ Հարավային Կովկասի տրանսպորտային կոնֆիգուրացիայի ճարտարապետը։ Այս մասին Свободная Пресса-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Միխայիլ Վարշավան։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները երկարաժամկետ լծակներ է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի և … Read more