Թուրքիան ջրային սթրեսի շեմին է – Live News

Թուրքիան, չնայած իր ջրային զգալի ռեսուրսներին, ջրային պաշարներով հարուստ երկրների շարքին չի դասվում և առաջիկա տարիներին կարող է հայտնվել սահմանափակ ջրային ռեսուրսներ ունեցող երկրների թվում։ Թուրքիայի պետական ջրային տնտեսության գլխավոր վարչության (DSİ) և Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների համաձայն՝ երկրի 78 միլիոն հեկտար (հա) ընդհանուր տարածքի մոտ 24 միլիոն հեկտարը կազմում են մշակելի գյուղատնտեսական հողերը։ … Read more

Կասեցվել է 10 ապօրինի հորի շահագործում․ ԲԸՏՄ – Live News

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: «Արարատի մարզի Դալար բնակավայրում Ա.Է.-ն 2 ապօրինի հորից, Այգեստանում՝ Մ.Գ.-ն ու Վ.Մ.-ն, Բերքանուշում՝ Հ.Չ.-ն, Մխչյանում՝ Ա.Հ.-ն, Ոստանում՝ Վ.Հ.-ն առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել են 1-ական … Read more

Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը

«ԵՄ-ը՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման թեմայով աշխատաժողով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Աշխատաժողովի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ ջրային օրենսգրքի նոր խմբագրմամբ մշակման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով ջրային ոլորտի վերջին զարգացումները, ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված … Read more

Ջրային ռեսուրսները որպես քաղաքական լծակ․ Սամուր գետը Բաքվի ռազմավարության մեջ

«Գեղարդ» hիմնադրամը գրում է. «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի շուրջ անհամաձայնությունները կրկին արդիական են դարձել 2024 թվականի դեկտեմբերին՝ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված պատահարից և 2025 թվականի հունիսին՝ Ռուսաստանում մի շարք ադրբեջանցիների ձերբակալություններից սկիզբ առած լարվածությունից հետո։ Անտեսելով պատմական իրողություններն ու փաստերը՝ Ադրբեջանը Դաղստանի Դերբենտ քաղաքի և Սամուր գետին հարակից այլ տարածքների նկատմամբ սկսել է հավակնություններ դրսևորել։ Ըստ Ադրբեջանի … Read more