Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում. Նժդեհ Իսկանդարյան

Արցախի Ազգային ժողովի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Արցախի ԱԺ-ն քննարկումներ է անում, սպասենք տեսնենք ինչ-որ թեկնածուի շուրջ կոնսենսուս կլինի՞»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ հրաժարվում է Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից։

Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել • Tribune.am

Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին ասված է Ացախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի հայտարարության մեջ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։ 2025 թվականի մայիսի 21-ին այս պաշտոնը չեմ … Read more

ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի ու անբարոյական քայլը Արցախի ժողովրդի նկատմամբ

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Օգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վրա, չբավարարվելով• Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանմամբ,• Միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ոտնահարմամբ ու կեղծ «հիմնավորումներով» Արցախը Ադրբեջանին հանձնելու աննախադեպ ապազգային գործունեությամբ,• Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության ու խտրականության … Read more

Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը

Ապրիլի 13-ին Ֆրանսիայում գտնվող արցախյան պատվիրակությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ այցելել է Փարիզի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել Փարիզի փոխքաղաքապետ, միջազգային համագործակցության գծով պատասխանատու Ադրե Պուլվարի հետ։ Հանդիպման ընթացքում Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ցուցաբերված հետևողական ուշադրության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ … Read more

Արցախի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ – Live News

Ապրիլի 13-ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։ Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։ Նշվեց այդ աշխատանքում միասնական ջանքերի կետրոնացման անհրաժեշտությունը միջազգային մակարդակում հաջողություններ արձանագրելու … Read more

Կոչ ենք անում մտահոգության արտահայտություններից անցնել ակտիվ աջակցման․ Արցախի ԱԺ նախագահը Վենսին

«Բաց նամակ Մեծարգո Ջ․ Դ․ Վենսին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին Ձերդ Գերազանցություն, Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին: 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում, այլ երկարատև շրջափակման, … Read more

Արցախի ԱԺ նախագահը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել արցախահայերի անվտանգ վերադարձին

Կոչ ենք անում Ձեզ՝ աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը: Արցախի ԱԺ նախագահը նամակով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին. «Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին: 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր … Read more