Կոչ ենք անում մտահոգության արտահայտություններից անցնել ակտիվ աջակցման․ Արցախի ԱԺ նախագահը Վենսին

«Բաց նամակ Մեծարգո Ջ․ Դ․ Վենսին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին Ձերդ Գերազանցություն, Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին: 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում, այլ երկարատև շրջափակման, … Read more

TRIPP-ը այս փուլում դեռևս ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում

Փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցին մնացել են հաշված օրեր։ Այս այցը մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկն է լինելու։ Սա բնական տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցություն է, որի տվյալ փուլում առավելությունը ԱՄՆ-ի կողմն է։ Հարկ է նշել, որ այդ առավելությունը ձեռք է բերվում նաև տարածաշրջանի ամենաթույլ օղակի շահերի հաշվին, ինչը ռեալպոլիտիկայի դառը, սակայն իրական դրսևորում … Read more