Վրաստանի տարածքում Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի ու Հայաստանի հետ սահմաններ տանող մայրուղու գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականի ավարտը․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը ձգտում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը։
«Մեր հիմնական նպատակներից մեկը երկրի տրանսպորտային և տարանցիկ գործառույթների զարգացումն է։ Այս ոլորտում շատ մեծ ներդրումներ են կատարվում», – ընդգծել է նա։