Հայաստանում հույս ունեն, որ Վենսի այցը կարող է նպաստել Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակմանը․ Независимая Газета

ԱՄՆ փոխնախագահ Վենսը և տնտեսական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբերգը փետրվարի 9-ից 11-ը կայցելեն Հայաստան և Ադրբեջան։ Վաշինգտոնի տվյալներով՝ այս այցը կնպաստի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին և «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծին։ Այնուամենայնիվ, հայկական սփյուռքը հույս ունի ընդլայնել օրակարգը և ապահովել ամերիկյան օգնությունը Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդներին ազատ արձակելու հարցում․ … Read more

Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի նամակը ԱՄՆ փոխնախագահին

Արցախի Հանրապետության նախկին և ներկա Մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ նամակ են ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով ոչ միայն պատանդների խնդրի, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցի վրա։ «Հարգելի՛ պարոն փոխնախագահ, Մենք ողջունում ենք Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր տարածաշրջան։ Այս այցը տեղի է ունենում նախագահ Թրամփի կողմից … Read more

Վենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը․ «Ազատություն»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը: ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան, «Ազատություն» թղթակցին է փոխանցել Վենսի խոսնակը: Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ … Read more

Որոշակի հանգամանքներում Ադրբեջանը կարող է ներխուժել Իրան. The Washington Post

The Washington Post թերթի, որը համարվում է Սպիտակ տանը մոտ կանգնած պարբերական, վերլուծական հոդվածում հավաստիացվել է, որ եթե Իրանի ներքին իրավիճակը վերածվի բռնի հակամարտության, Ադրբեջանը կարող է ստիպված լինել միջամտել։ Նման սցենարը առաջին հայացքից թվում է արմատական, բայց այն որոշակի հիմքեր ունի: Նախ եւ առաջ՝ ցնցող են վիճակագրական տվյալները. Իրանում ապրող էթնիկ ադրբեջանցիների թիվը գերազանցում է Ադրբեջանում … Read more

Մարտը կարող է շրջադարձային լինել Հայաստանի համար

Մարտը կարող է շրջադարձային լինել ինչպես Հայաստանի ներքին քաղաքական օրակարգում, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։  Տարբեր փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ հենց այդ ամսին իշխանությունը նախատեսում է երկու կարևոր գործընթաց. բացել հայ–թուրքական սահմանը և հանրությանը ներկայացնել նոր Սահմանադրության տեքստը։  Քաղաքագետները նկատում են, որ ժամանակային համընկնումը պատահական չէ․ խորհրդարանական ընտրությունից առաջ իշխանությունը փորձում է ձևավորել նոր քաղաքական միջավայր … Read more

Փաշազադեն Վատիկան է մեկնում – Live News

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն փետրվարի 8-ին կայցելի Վատիկան։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է Կովկասի մուսուլմանների վարչության մամուլի ծառայությունը։ Այցը տեղի է ունենում Սուրբ Աթոռի և Կաթոլիկ եկեղեցու ղեկավար, Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի անձնական հրավերով։ Փետրվարի 9-ին շեյխ Ուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կմասնակցի Հռոմի պապի հետ հանդիպմանը։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ … Read more

Հայ Դատի գրասենյակը կոչ է անում Վենսին հազարավոր նամակներ ուղարկել

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ ստեղծել է էլեկտրոնային հարթակով, որտեղ ամերիկահայությանն առաջարկվում է փոխնախագահի գրասենյակ ուղարկել հետևյալ նամակը․ Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝ Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում, Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել … Read more

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին հայտարարության պատճառով

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Նշվում է, որ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խիստ բողոք է հայտնվել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի փետրվարի 5-ի հայտարարության վերաբերյալ՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին հայտարարության … Read more

Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՄՕԿ-ին՝ հայ գեղասահորդների ծրագրում «Արցախ» երգի օգտագործման համար

Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինովի և Կարինա Ակոպովայի մրցութային ծրագրում «Արցախ» երգի օգտագործման համար։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական կողմը ՄՕԿ-ին տեղեկացրել է, որ «Արցախ» տերմինը, իրենց ձևակերպմամբ, արտացոլում է Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ տարիներ շարունակ … Read more

Ռուսաստանը կանգնած է եղել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ակունքներում․ Կոպիրկին

Ռուսաստանը կանգնած է եղել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի ակունքներում․ Россия-24-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է ТАСС-ը։ «Մենք կարծում ենք, որ այս ոլորտում, ընդհանրապես տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը պետք է զարգանա փոխշահավետ և արդարացի հիմունքներով, և, իհարկե, հաշվի առնի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և … Read more