Թրամփը հաստատել է՝ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսը փետրվարին ժամանում է Հայաստան

24 Հունվար, 2026 10:47 Միջազգային  Հունվարի 24-ին Վաշինգտոնի ժամանակով կեսօրեից հետո, Երեւանի ժամանակով կեսգիշերին նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social  սոցիալական ցանցում կատարած գրառմամբ հայտնել է, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսը կայցեի Հայաստան։ Այցի օրերը, տեւողությունը գրառումից պարզ չեն, բայց հստակ է, որ ԱՄՆ նախագահը կլինի նաեւ Ադրբեջանում։ Թրամփի … Read more

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին նախատեսում է այցելություններ կատարել Ադրբեջան և Հայաստան։ Այդ մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ շնորհակալ է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ 2025 թվականի ամռանը նրանց կողմից ստորագրված խաղաղության համաձայնագրի պայմանները պահպանելու համար։ «Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի … Read more

Կիևն ու Խարկովը ենթարկվել են զանգվածային հարձակման. Ուկրաինայի մայրաքաղաքում մեկ մարդ զոհվել է

Հունվարի 24-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով կրկին հարվածել են Կիևին, թիրախում են եղել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքի Դնեպր գետի ձախ ափին գտնվող թաղամասերում ջեռուցման և ջրամատակարարման խափանումների մասին։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Մեկ մարդ զոհվել … Read more

Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայի

 Տնտեսություն 24 Հունվար, 2026 11:03 Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը հագեցել է արևային վահանակներով և էներգիայի կուտակման համակարգերով դառնալով Մոլդովայի Հանրապետության առաջին երեք բժշկական հաստատություններից մեկը, որը օգտվել է նման ներդրումներից՝ Ստրասենիի և Ցիմիշլիայի շրջանային հիվանդանոցների հետ միասին, գրում է noi.md–ն: Ընդհանուր ներդրումը գերազանցել է 500,000 … Read more

Politico. ԱՄՆ-ը կարող է ծովային շրջափակման ենթարկել Կուբան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Կուբայի ծովային շրջափակման հնարավորությունը՝ նավթի մատակարարումները դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես գրում է պարբերականը, Վաշինգտոնը «ուսումնասիրում է նոր մարտավարություն կիրառելու հնարավորությունը՝ Կուբայի ղեկավարությանը փոփոխելու նպատակով»։ Ի թիվս այլոց, «դիտարկվում է նավթի ներկրման լիակատար շրջափակման սահմանումը»։ Ըստ Politico-ի՝ այս գաղափարին կողմ … Read more

Նոր մարմին է ձեւավորվել Կրեմլում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրել է․ Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում նրա աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Հայաստանի գծով կուրատորը դեռեւս անցած տարվա գարնանից, ինչպես հայտնի է, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն է, որը համակարգում է նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մոլդովայի ուղղությունները: Տեղեկացանք, սակայն, որ … Read more

Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն, մերկասառույց․ իրադրությունն ավտոճանապարհներին

Հունվարի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։  Բքի, տեսանելիության բացակայության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ճանապարհները, Նորավան-Լծեն-Տաթև հատվածը փակ են … Read more

Տեր Փառեն քահանա Առաքելյան. Ժողովրդին այս վայրիվերումները դուր չեն գալիս, բոլորն են տեսնում, որ այս ամենը Վեհափառը չի սկսել. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Տեր Փառեն քահանա Առաքելյանն է։ – Մասյացոտնում ունենք նախադեպ, որ դատարանն ընդամենը մի քանի ժամում վճռեց՝ թեմի տիրադավ առաջնորդին պաշտոնում վերականգնել, որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց։ Ի դեպ, թեմի քահանաները մեզ հետ զրույցներում պատմում են, որ այնպիսի սպառնալիքներ են ստանում, որ անգամ վախենում են իրենց ընտանիքի անդամներին տանը մենակ թողնել․․․․ – Նախ, սկսենք … Read more

Ստամբուլում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ

Ստամբուլում զգացված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ, հայտնել են Քանդիլլիի աստղադիտարանի սեյսմոլոգները։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի որոշ շրջաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Բալիկեսիր նահանգի Սընդիրի քաղաքի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա», – հայտնել են սեյսմոլոգները։

«Չկան նշաններ, որ Զելենսկին տարածքային զիջումների կգնա»․ Գալեոտի

Լրագրող և քաղաքական մեկնաբան Մարկ Գալեոտին Sky News-ի եթերում ասել է, որ Վլադիմիր Զելենսկին, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի տարածքային զիջումների․ «Չկա որևէ նշան, որ Զելենսկին լայնածավալ զիջումներ կանի ռուսներին, նույնիսկ եթե ամերիկացիները պնդեն»։ Նա հավելել է, որ հակամարտության վերջնական կարգավորման շուրջ համաձայնության գալը շատ դժվար է։ Ավելի վաղ հայտնել էինք Աբու Դաբիում տեղի ունեցած եռակողմ … Read more