Ցուրտ հոսանքներ են ներխուժում․ կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով, բուք, մերկասառույց

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ, այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է … Read more

Նիգավան-Սպիտակ ճանապարհին 100-ից ավելի ավտոմեքենաններ չեն կարողանում տեղաշարժվել

Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան գյուղից մինչև Մելիք գյուղ տանող մոտ 15 կմ ճանապարհահատված ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել անգամ աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու համար։ Մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել, իսկ … Read more

Փետրվարի 26-28-ը Հայաստանի առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ

Փետրվարի 26-28 ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։  Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, … Read more

Արագածոտնի մարզում ձյուն է տեղում. Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Զույգաղբյուր գյուղի հատվածում, Վայոց ձորի մարզում Չիվայի խաչմերուկից դեպի Տիգրանաշենի ոլորանները և Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի մարզում Նորավանի խաչմերուկից դեպի Երևան և Կապան համայնքի Սյունիք … Read more

Խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի, 170 քաղաքացու

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։  Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։ Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 … Read more

Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով մոտ 18 կմ-անոց խցանում է – Live News

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18-կիլոմետրանոց ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։ Ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը, … Read more

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ինչ երևույթ է Արարատյան դաշտում – Live News

Վերջին օրերին Արարատյան դաշտում, ինչպես նաև հարակից նախալեռնային հատվածներում, ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր՝ կայուն ջերմաստիճանային ինվերսիա, մառախուղ և գրեթե անփոփոխ ցածր ջերմաստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ջերմաստիճանային ֆոն Օդի ջերմաստիճանի օրական ընթացքը այդ շրջաններում բավական թույլ է՝ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը տատանվում է 4-6°C-ի … Read more

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». Ճանապարհը կարող է խոնավ թվալ, մինչդեռ իրականում՝ սառցակալած է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին օրերին Արարատյան դաշտում, ինչպես նաև հարակից նախալեռնային հատվածներում, ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր՝ կայուն ջերմաստիճանային ինվերսիա, մառախուղ և գրեթե անփոփոխ ցածր ջերմաստիճան։ 🌡️ Ջերմաստիճանային ֆոնՕդի ջերմաստիճանի օրական ընթացքը այդ շրջաններում բավական թույլ է՝ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը տատանվում է 4-6°C-ի սահմաններում։ Սա … Read more

Մառախուղ, մերկասառույց. ավտոճանապարհների իրավիճակը

Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է … Read more

Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն, մերկասառույց․ իրադրությունն ավտոճանապարհներին

Հունվարի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։  Բքի, տեսանելիության բացակայության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ճանապարհները, Նորավան-Լծեն-Տաթև հատվածը փակ են … Read more