Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արդեն ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»՝ միջազգային կառույցներում պատվիրակությունների կազմերը, որոնք առաջիկա հինգ տարիներին հարկատուներիս հաշվին աշխարհաճանաչողությամբ են զբաղվելու։ Առաջին գործուղումը կկայանա սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը․ պատգամավորները կմեկնեն՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին: Սա ամենապոպուլյար եւ ամենապրեստիժային պատվիրակությունն է, որն ամենահաճախն է մեկնում Եվրոպա` Ստրասբուրգ։ Նախորդ գումարման խորհրդարանում պատվիրակությունը գլխավորում էր Ռուբեն Ռուբինյանը, … Read more

Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն, որի տվյալներն օրեր առաջ ցուցահանդեսի տեսքով ներկայացվեցին Սիրահարների այգում։ Միջոցառմանը ներկա էին նաեւ գործադիր եւ օրենսդիր մարմինների կանայք, … Read more

Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Ինչպես համապետական ընտրություններին էին ուժային կառույցները լծվել նախընտրական գործընթացներին՝ հօգուտ իշխանությունների, այնպես էլ՝ ՏԻՄ։ Համայնքներից ահազանգեր ենք ստացել, որ փորձում են վախեցնել ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին, նրանց համար անհարկի խոչընդոտներ ստեղծել։ Տեղեկանալով, որ որեւէ անձ մշտական բնակության տեղեկանք է վերցնում տեղի ոստիկանության բաժնից` թեկնածություն առաջադրելու համար, ՏԻՄ իշխանիկներն ու ուժայինների ներկայացուցիչները … Read more

Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»

15 սեպ 2026 10:17 «Հրապարակ» թերթը գրում է.  Մեկ շաբաթից ավելի է՝ ռուսական կողմը չի ընդունում նաեւ Ծառուկյանին պատկանող Արարատ կոնյակի, գինու, օղու գործարանի արտադրանքը։ «Նոյ» կոնյակով բարձված շուրջ 2 տասնյակ բեռնատար անցել են սահմանը, սակայն ռուսական կողմն անհայտ պատճառներով թույլ չի տալիս առաջ շարժվել։Մեր աղբյուրներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո իրենք անարգել … Read more

«Կատոկել», ապա բանտ գցել, Փաշինյանի հրահանգը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին աղմկոտ հարցազրույցը կրքեր է բորբոքել ՔՊ-ում, եւ իշխանականները չեն թաքցնում իրենց վրդովմունքը՝ պահանջելով պատժել Սարգսյանին, հակառակ դեպքում կասկած էին հայտնել, որ նա Փաշինյանի հովանավորչությամբ ու ցուցումով է ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում։ Ներիշխանական ընդվզումը երեկ իր դրսեւորումն ունեցավ․ Փաշինյանը հրապարակավ փորձեց արդարանալ … Read more

Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 9-ին գրել էր, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել։ Միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն Policy and Management Consulting Group-ը (PMCG) սեպտեմբերի 9-ին իր պաշտոնական էջում հայտնել էր, որ Գրիգորյանը միացել է ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական (Senior Advisor)։ Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչ … Read more

Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Տիգրան Ավինյանն արդեն սկսել է պատրաստվել 2028 թվականին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Նա սկսել է մանր-մանր իր դիրքերն ամրապնդել։ Մասնավորապես՝ նոր օրենսդրական փոփոխություն են նախատեսում, ինչի արդյունքում Երեւանի քաղաքապետը համատիրությունների նկատմամբ ստանալու է վերահսկողական լիազորություններ։ Առաջիկայում ավագանու նիստում ընդգրկվելու է հարցը, եւ որոշվելու է քաղաքապետարանի լիազորությունների շրջանակը։ Եթե մինչ օրս համատիրությունները … Read more

Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական մարզպետներին Նիկոլ Փաշինյանը «տոկի է տվել» հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել ՏԻՄ-երի համայնքապետերի այնպիսի թեկնածուներ, որոնք հաղթող են, հակառակ դեպքում նրանց պարտության հետեւանքն իրենք՝ մարզպետներն են կրելու՝ պաշտոնանկության տեսքով։ Գրել էինք, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին եւս ՔՊ վարչությամբ են ընտրելու, այսինքն՝ Փաշինյանն է որոշելու, ուստի մարզպետները մեկից ավելի … Read more

Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում.«Հրապարակ»

«Հրապարակ» գրում էր. Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ 2026-ի հոկտեմբերի 25-ին կայանալիք Իջեւան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ընտրող­ների թիվը 34 հազար 504 է։   Ըստ նույն կայքի՝ Իջեւանի ավագանու համամասնական ընտրակարգով 2021թ․ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ընտրություններում ընտրողների թիվը եղել է 33 հազար 90։ Այսինքն՝ 5 տարում համայնքի ընտրողների թիվն աճել է 1414-ով։ Նմանապես, 2021-ի … Read more

Արևմուտքն էլ է պայմաններ դնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումն ուղղված կլինի ոչ թե Մոսկվայի, այլ սեփական քաղաքացիների դեմ։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Արեւմուտքն է Հայաստանին նման պահանջ ներկայացնում, որ վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ: Ավելին, ասում են, որ … Read more