Ստամբուլում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ

Ստամբուլում զգացված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ, հայտնել են Քանդիլլիի աստղադիտարանի սեյսմոլոգները։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի որոշ շրջաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

«Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Բալիկեսիր նահանգի Սընդիրի քաղաքի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա», – հայտնել են սեյսմոլոգները։

Leave a Comment