Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին նախատեսում է այցելություններ կատարել Ադրբեջան և Հայաստան։ Այդ մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ շնորհակալ է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ 2025 թվականի ամռանը նրանց կողմից ստորագրված խաղաղության համաձայնագրի պայմանները պահպանելու համար։

«Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղարար ջանքերը շարունակելու և «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղեգծի» իրականացմանը նպաստելու նպատակով»,-նշել է ամերիկյան առաջնորդը։

Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում է Հայաստանի հետ կնքել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության համաձայնագիր, ինչպես նաև Ադրբեջանի հետ ստորագրել պայմանագրեր կիսահաղորդիչների և ռազմական արտադրանքի մատակարարման վերաբերյալ, այդ թվում՝ զրահաբաճկոնների և նավակների։

Leave a Comment