Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայի





Տնտեսություն


Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը հագեցել է արևային վահանակներով և էներգիայի կուտակման համակարգերով դառնալով Մոլդովայի Հանրապետության առաջին երեք բժշկական հաստատություններից մեկը, որը օգտվել է նման ներդրումներից՝ Ստրասենիի և Ցիմիշլիայի շրջանային հիվանդանոցների հետ միասին, գրում է noi.md–ն: Ընդհանուր ներդրումը գերազանցել է 500,000 դոլարը և ուղղված է առողջապահական համակարգի էներգետիկ դիմադրողականության բարձրացմանը և բժշկական հաստատությունների արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների բարելավմանը:

Նոր համակարգերը թույլ են տալիս հիվանդանոցներին աշխատել առանց ընդհատումների էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում: Այդ հիվանդանոցային համալիրը, որտեղ տարեկան բուժում են ստանում ավելի քան 100,000 ամբուլատոր հիվանդների, հագեցած է 291 ֆոտովոլտային վահանակներով՝ 180 կՎտ արտադրողականությամբ և 62 կՎտ/ժ պահեստավորման հզորությամբ: Դա ապահովում է առողջապահական ծառայությունների շարունակականությունը, այդ թվում կրիտիկական իրավիճակներում: Միևնույն ժամանակ, ներդրումը բերում է զգալի տնտեսական օգուտներ: Մոտավորապես 800,000 լեյի տարեկան խնայողությունը կարող է օգտագործվել բժշկական ենթակառուցվածքների արդիականացման և հիվանդներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման համար:

Մոլդովայի այդ երեք շրջանային հիվանդանոցներում տեղադրված ֆոտովոլտային համակարգերը, ըստ գնահատականների, տարեկան կարտադրեն մոտ 506 ՄՎտժ մաքուր էլեկտրաէներգիա և ածխաթթու գազի արտանետումները կնվազեցնեն մոտ 237 տոննայով նպաստելով ինչպես շրջակա միջավայրի պաշտպանությանը, այնպես էլ Մոլդովայի կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանը: Նախագիծն իրականացվել է Իտալիայի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]





Leave a Comment