Ամորիմը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ռուբեն Ամորիմը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին պաշտոնապես հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ Մանչեսթերյան ակումբը պորտուգալացու գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. նոյեմբերից, 63 խաղում տարել է 25 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի, կրել 23 պարտություն։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դարեն Ֆլեթչերը։

Aurora News | Վճռականորեն կրկնում եմ, ոչ մի սլովակ զինվոր չի ուղարկվի Ուկրաինա. Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ քանի դեռ ինքը ղեկավարում է կառավարությունը, ոչ մի սլովակ զինվոր չի ուղարկվի Ուկրաինա։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն: «Եթե  մի խումբ երկրներ, օրինակ՝ առանց Իտալիայի, Չեխիայի և այլոց, ցանկացան իրենց զինվորականներին ուղարկել Ուկրաինայի տարածք, Սլովակիան նրանց չի կարող խանգարել։ Այնուամենայնիվ, ես ևս մեկ անգամ և վճռականորեն կրկնում … Read more

Բարեպաշտ հայորդիք հավատարիմ են իրենց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ «Այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք … Read more

Nestlé-ն հետ է կանչել մանկական որոշ կաթնախառնուրդներ վտանգավոր նյութի առկայության պատճառով

Nestlé-ն Ռուսաստանում հետ է կանչել մանկական որոշ կաթնախառնուրդներ՝ թույնի առկայության պատճառով։ Շվեյցարական Nestlé ընկերությունը կամավոր հետ է կանչել որոշ լուծվող կաթի և ֆերմենտացված կաթի կաթնախառնուրդներ Ռուսաստանում։ Այս մասին հաղորդվել է Nestlé Russia կայքում։ Հետկանչը կատարվել է որպես նախազգուշական միջոց՝ «արտաքին մատակարարից ստացված հումքում (արախիդոնաթթու) թույնի առկայության բացահայտված պոտենցիալ ռիսկի պատճառով»։ Չնայած այս բաղադրիչի նվազագույն պարունակությանը, … Read more

Էրդողանը հերքել է այն պնդումները, որ Թրամփը Մադուրոյին առաջարկել է մեկնել Թուրքիա

7 Հունվար, 2026 20:28 Քաղաքականություն Թուրքիայի կառավարությունը որևէ տեղեկություն չունի այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է Թուրքիա տեղափոխվելու հնարավորություն։ Ըստ թուրքական լրատվամիջոցների` այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։«Մենք նման տեղեկություն չենք ստացել», – ասել է Էրդողանը։ Հարկ է նշել, որ New York Times-ը … Read more

Տավուշի մարզում ձմեռային զորակոչն է մեկնարկել

ՀՀ Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը. հայտնում են մարզպետարանից։ «Հունվարի 7-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել մի խումբ զորակոչիկներ։ Մաղթում ենք ձեզ խաղաղ ծառայություն, առողջություն և բարի վերադարձ»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաքուն հայտնել է դեպի Հայաստան նավթամթերքի նոր մատակարարումների մասին – Armenia Today

Հունվարի 8-ին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հաջորդ խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Հայաստան կփոխադրվի 1000 տոննա 92-րդ կարգի բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա 95-րդ կարգի բենզին։ Բեռնափոխադրումը կիրականացվի Գյուզդեկի երկաթուղային կայարանից և Բաքվի բեռնատար կայարանից: Դեկտեմբերի 19-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջանից Հայաստան է մուտք գործել … Read more

Ընդդիմությունից պնդում են՝ Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով Փաշինյանը կարող է կանգնել դատարանի առջև, իշխանությունից հակադարձում են

Միայն հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին խառնվելու, Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով վարչապետ Փաշինյանը դատարանի առջև է կանգնելու մի քանի հոդվածներով: Վստահ է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Մասնագիտությամբ իրավաբան Մինասյանը վերլուծել է վարչապետի խախտումներն ու եզրակացրել. «Քրեական պատասխանատվություն է նախատեսված ընդհուպ որպես առանձնապես ծանր հանցագործություն մինչև 10-15 տարի ժամկետով»: Վարչապետը երկրի մայր օրենքն է խախտել … Read more

Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան

Այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք տարածելով: Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել … Read more

Մոխրացել են 44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկի տան պատերը. հոսանքի աղետաբեր տատանում՝ Խարբերդում

44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկ Գևորգյանի հրդեհված տանն է եղել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: Կրակի բաժին է դարձել նաև հերոսի փառքի անկյունը, մնացել է միայն նրա նկարը: Հոսանքի տատանումն է եղել տոնական օրերին բռնկված հրդեհի պատճառը՝ ըստ ընտանիքի անդամների: Նրանք ահազանգում են, որ հաճախ է տատանվում հոսանքը իրենց թաղամասում: