Հունվարի 8-ին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հաջորդ խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հայաստան կփոխադրվի 1000 տոննա 92-րդ կարգի բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա 95-րդ կարգի բենզին։ Բեռնափոխադրումը կիրականացվի Գյուզդեկի երկաթուղային կայարանից և Բաքվի բեռնատար կայարանից:
Դեկտեմբերի 19-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջանից Հայաստան է մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Վառելիքը մատակարարվել էր Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղով 22 երկաթուղային վագոնով:
