Ֆոտոթակարդները ֆիքսել են «Խոսրովի անտառում» զբոսնող լուսանի

7 հունվարի 2026 – 17:10 AMT PanARMENIAN.Net – Ֆոտոթակարդները ֆիքսել են «Խոսրովի անտառում» զբոսնող լուսանի, հայտնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: «Լուսանը Հայաստանում մեծությամբ երկրորդ կատվազգին է։ Բնակվում է հիմնականում անտառներում, անտառամերձ ժայռոտ տարածքներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ցեղասպանության հուշահամալիրը եւ թանգարանը որեւէ օր եւ որեւէ ժամի չեն փակվել. ԿԳՄՍ նախարար

Ամփոփիչ ասուլիսում խոսելով մշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման համար տրամադրված պետական միջոցների մասին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ 2022թ. 216 մլն դրամի համեմատ 2025-ին այդ նպատակով հատկացվել է 1 մլրդ 386 մլն դրամ։ «Խոսում ենք 23 հուշարձանի մասին, բայց մասնավորի հետ համագործակցությամբ էլ են հուշարձաններ վերականգնվում։ Ընդհանուր առմամբ՝ 48 հուշարձանի մասին է  խոսքը»,-նշեց նախարարն ու հավելեց, … Read more

Լոպեսի համերգի ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրության փուլում է․ նախարար

Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրության փուլում է։ Այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսին հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքում պարզ կլինի, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակներում որքան գումար է ծախսվել, այդ գումարից որքանն է ենթակա վերադարձի բյուջե: «Ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրման փուլում է։ Առաջիկայում պարզ … Read more

Ադրբեջանցի ակտիվիստը դադարեցրել է ութօրյա հացադուլը, բանտի ղեկավարությունը կատարել է պահանջները

Բանտարկված ադրբեջանցի ակտիվիստ Սամիր Աշուրովը դադարեցրել է ութ օր տևած հացադուլը այն բանից հետո, երբ իշխանությունները համաձայնել են այլևս ֆիզիկական բռնություն չկիրառել նրա նկատմամբ։ Ըստ տեղեկությունների՝ Աշուրովին ճնշումների է ենթարկել բանտի ղեկավարությունը՝ բանտում Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե ստեղծելու գործում իր մասնակցության պատճառով։ Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Ակտիվիստի կինը՝ Նուրանա Աշուրովան, սոցիալական ցանցերում գրել … Read more

Ժամը 17:00-ի դրությամբ մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News Հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և … Read more

Խաղաղ բնակիչները զանգվածաբար լքում են Հալեպի քրդական թաղամասերը

Խաղաղ բնակիչները զանգվածաբար լքում են Հալեպի քրդաբնակ Աշրաֆիյե և Շեյխ Մաքսուդ թաղամասերը։ AFP գործակալության տեղեկություններով՝ խաղաղ բնակչության արտահոսքը սկիզբ է առել այն բանից հետո, երբ կառավարական բանակը դրանք փակ ռազմական գոտիներ է հայտարարել։ Սիրիայի կառավարությունը նշել է, որ այսօր մինչև ժամը 15-ը հատուկ մարդասիրական միջանցքներ է բացելու՝ տեղի բնակչությանը հնարավորություն տալով լքել քրդական ուժերի վերահսկողության … Read more

6 ամսականների մսուր մանկապարտեզ կլինի. Ժաննա Անդրեասյան • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։