44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկ Գևորգյանի հրդեհված տանն է եղել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: Կրակի բաժին է դարձել նաև հերոսի փառքի անկյունը, մնացել է միայն նրա նկարը: Հոսանքի տատանումն է եղել տոնական օրերին բռնկված հրդեհի պատճառը՝ ըստ ընտանիքի անդամների: Նրանք ահազանգում են, որ հաճախ է տատանվում հոսանքը իրենց թաղամասում: