Թուրքիայի կառավարությունը որևէ տեղեկություն չունի այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է Թուրքիա տեղափոխվելու հնարավորություն։
Ըստ թուրքական լրատվամիջոցների` այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք նման տեղեկություն չենք ստացել», – ասել է Էրդողանը։
Հարկ է նշել, որ New York Times-ը նախկինում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ ԱՄՆ-ն Մադուրոյին առաջարկել է հրաժարական տալ և տեղափոխվել Թուրքիա, սակայն Մադուրոն մերժել է առաջարկը։