
Nestlé-ն Ռուսաստանում հետ է կանչել մանկական որոշ կաթնախառնուրդներ՝ թույնի առկայության պատճառով։
Շվեյցարական Nestlé ընկերությունը կամավոր հետ է կանչել որոշ լուծվող կաթի և ֆերմենտացված կաթի կաթնախառնուրդներ Ռուսաստանում։ Այս մասին հաղորդվել է Nestlé Russia կայքում։
Հետկանչը կատարվել է որպես նախազգուշական միջոց՝ «արտաքին մատակարարից ստացված հումքում (արախիդոնաթթու) թույնի առկայության բացահայտված պոտենցիալ ռիսկի պատճառով»։ Չնայած այս բաղադրիչի նվազագույն պարունակությանը, ընկերությունը որոշել է կամավոր վերադարձնել կաթնախառնուրդները։ Արախիդոնաթթուն կրծքի կաթում պարունակվող բազմաչհագեցած օմեգա-6 ճարպաթթու է։ Nestlé-ն այն ավելացնում է իր կաթնախառնուրդներին՝ դրանց կազմը բարելավելու և նորածինների լիարժեք սնունդն ապահովելու համար։ Ցերեուլիդը Bacillus cereus բակտերիայի որոշակի շտամների կողմից արտադրվող թույն է։ Այն ջերմակայուն է և կարող է սրտխառնոց և փսխում առաջացնել։
Reuters-ը հաղորդում է, որ ընկերությունը կաթնախառնուրդը հետ է կանչում ոչ միայն Ռուսաստանից, այլև Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։ Nestlé-ի խոսնակը հայտարարել է, որ մինչ օրս հիվանդության դեպքեր չեն եղել։