Հայաստանի նենգափոխումը «Անատոլիայով». Արմեն Այվազյան

Երբեմն նույնիսկ հավատդ չի գալիս… Երեկ ՖԲ ընկերներից մեկը՝ Arusyak Simonyan-ը, Հայաստանի պատմության թանգարանում այսպիսի բացատրագրով մի նմուշ է լուսանկարել՝ «Գոտի պատկերազարդ Ք. ա. 9–6-րդ դդ., հայտնաբերման վայրը՝ անհայտ, Արևելյան Անատոլիա, Թուրքիա, բրոնզ» (նույնը՝ անգլերեն)։ Ժամանակին այս վտանգի՝ Հայաստանը «Անատոլիայով» կամ «Արևելյան Անատոլիայով» նենգափոխելու մասին գրել և նախազգուշացրել եմ և՛ հայերեն, և՛ անգլերեն, և՛ ռուսերեն։ … Read more

Մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի։ Այս մասին NEWS.am–ի փոխանցմամբ՝  հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը: Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալով դեպքը տեղի է ունեցել դիրքերում։ «Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,– ասաց … Read more

Մմեղմ ասած ոչնչությունները դարձել են ինչորություններ. Վլադիմիր Մարտիրոսյան

Երևան ջաաա՜ն տոնդ է: Շնորհավոր ցավդ տանեմ: Ամեն բան կկարգավորվի մի օր, ձևն ու կարգը, նամուսն ու թասիբը կգա տեղը: Թևաթափ չլինես, որ մեղմ ասած ոչնչությունները դարձել են ինչորություններ: Դպրոց ու փողոց չտեսածները՝ կարգ ու ձև թելադրողներ, իսկ վեհության, ընկերության, մտքի ու գաղափարի հոտն ու համը չիմացողները՝ կյանքի ու իմաստնության ռահվիրաներ: Մասնագիտություն ու գաղափար չունեցողները՝ … Read more

Քաղաքական պատասխանատվության դեֆիցիտը. Ղազախստանի և Հայաստանի համեմատությունը. Սուրեն Սուրենյանց

Սեպտեմբերի 24-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում անցկացվող զորավարժությունների ժամանակ փոթորիկը զինծառայողներին քշել է Կասպից ծով։ Զոհվել է 14 զինծառայող, իսկ երեքին հաջողվել է փրկել։ Ողբերգությանը հաջորդել են ինչպես կադրային, այնպես էլ իրավական հետևանքներ։ Սեպտեմբերի 27-ին պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովը, իսկ հոկտեմբերի 3-ին՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու ևս երկու բարձրաստիճան զինվորական ղեկավարներ, … Read more

Հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում». Ասողիկ աբեղա Կարապետյան

Ցավով ենք արձանագրում, որ վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է՝ ներկայացվելով որպես քաղաքական պահանջ և առիթ հանդիսանում Հայոց Հայրապետի ու Սուրբ Եկեղեցու հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար։ Վեհափառ Հայրապետի՝ Վարչապետին ուղղված հայրական հորդորը պատերազմի ծանր հետևանքների, Հայրենիքի անվտանգության և ժողովրդի միասնականության ու համերաշխության հանդեպ մտահոգության արդունք էր, որի … Read more

Գիտության ֆինանսավորումը ազգային անվտանգության ու պետության լինել-չլինելու խնդիր է. Արմեն Այվազյան

Ս. թ. հունվարի 29-ին Կառավարությունը մեծ շուքով ընդունեց Գիտության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարությունը, թե իբր՝ 2027 թվականին գիտությանը ևս 20 միլիարդ դրամ ենք տալու։ Բայց դե, խոստանալը ձրի է. 2027-ի բյուջեի նախագծում 2026-ի համեմատ ընդամենը… 1.5 միլիարդ դրամի աճ են դրել։ Այսինքն՝ խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսը։ Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը … Read more

ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը

Սահմանադրական դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում էր ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին ԱԺՈ-3-Ն որոշման սահմանադրականության հարցը։ ԱԺՈ-3-Ն որոշումը վիճարկվել է ամբողջությամբ՝ դրա ընդունման նախատեսված կարգի խախտման հիմքով, իսկ բովանդակային առումով՝ այնքանով, որքանով այդ որոշմամբ Ազգային ժողովը հավանություն է տվել Կառավարության ծրագրի «Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն» … Read more

Թշնամին մտել է տունդ. ոչինչ չձեռնարկես, ինքնապաշտպանության չդիմես. իշխանության թեզը

Շաքիի դեպքի հիման վրա՝ օրվա իշխանությունը շատ վտանգավոր թեզ է առաջ քաշում։։ Հազարավոր մարդիկ,  ի դեմս Անի Ավետիսյանի,  վերագտել էին իրենց ազգային արժանապատվությունը։ Իր տունն ու  երեխաներին պաշտպանելու նրա համարձակությունը չէին ընկալում լոկ որպես մայրական բնազդ, այլ ավելին՝ գիտակցաբար արված քայլ, որն իրենք էլ կանեին, եթե հայտնվեին  այդ նույն իրավիճակում՝ թշնամին մտել է օջախդ, այնտեղ … Read more

Անի Ավետիսյանի ոտքը կրճատվել է, մատն անդամահատվել է

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը, թեև վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում. «24Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է Անի Ավետիսյանի ամուսինը: Նրա խոսքով, կնոջ առողջական վիճակը դեռևս պահանջում է բժիշկական հսկողություն, ասում է՝ Անիի մոտ վնասվածքներ կան ինչպես ոտքի, այնպես էլ ձեռքի հատվածում։ «Վերջին օրերին Անիին վիրահատել են։ … Read more

Խաղաղությունը մտավ Շաքի. TRIPP-ն անցնում է Շաքիով. Անդրանիկ Թևանյան

Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած ցավալի դեպքը շատ խորհրդանշական և ինֆորմատիվ ստացվեց: Թող զարմանալի չթվա, ադրբեջանցիները՝ Ալիևից մինչև հայ կնոջ վրա կրակած զինվորականը, ի տարբերություն քաղաքացի Նիկոլ Փ.-ի, անկեղծ են հայ ժողովրդի հետ: Նրանք պարբերաբար ուղերձներ են հղում Հայաստանին այն մասին, որ Նիկոլ Փ.-ն խաբում է, որ մենք հիմա ոչ թե խաղաղության մեջ ենք, … Read more