Վառելիքի ևս մեկ խմբաքանակ երկաթուղով Ադրբեջանից գալիս է Հայաստան
Նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից ուղարկվել է Հայաստան, հայտնում են ադրբեջանական կայքերը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բաքվից մեկնել է 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք տեղափոխող 48 վագոնանոց գնացք, որը կանցնի Վրաստանով։ Վրաստանը վճար կգանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ խմբաքանակի համար։