Սովը Սուդանում չի խանգարում գեներալների բիզնեսին

Հոկտեմբերին Սուդանի արևմտյան Դարֆուր շրջանի կենտրոնական Էլ Ֆաշիրը 18 ամիս տևած պաշարումից հետո անցել է Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) վերահսկողության տակ։ Տևական շրջափակման տակ գտնվող բնակավայրում իրավիճակն արդեն անտանելի էր. ԱԱՈՒ-ն փակել էր հումանիտար բեռների մուտքը, քաղաքում սով էր, մարդիկ լավագույն դեպքում ստիպված էին անասնակեր ուտել։ 2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում արյունահեղ քաղաքացիական պատերազմ է։ … Read more

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են. ԱՆ-ն հորդորում է պատվաստվել

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը: Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։ Գրիպի դեմ պատվաստումը՝🚫 Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,💪 Կանխարգելում է հիվանդության … Read more

Փաշինյանին ձայն չեմ տա, ինքը տրնգի ա պարում, խաբում, զոհեր տալիս․ հարցում

5 Դեկտեմբերի, 2025 «Փաշինյանն ասում է որ 2026-ին կստանա ժողովրդի բավական քվեն ու կշարունակի իշխանությունը։ Ձեր կողմից վստահության ձայն կստանա՞»,- այս հարցն է տրվել Սյունիքի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։

Նոր մանրամասներ 42-ամյա կնոջ սպանությունից. ոսկյա զարդերը հանել են ու գրավադրել

42-ամյա կնոջը դանակի մի քանի հարվածներով սպանողին հայտնաբերել են Մեծամորում։ Ավելին, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցը և ականջօղերը գողացել և տարել է գրավադրել։ Մեզ հասած տեղեկությամբ՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև զարդերը։ Հիշեցնենք, որ Արմինե Մկրտումյանը անհետ կորած էր, ավելի ուշ նրան գտան սպանված։ Ենթադրյալ մարդասպանը … Read more

Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակի տեղակալ Սեբաստիան Հիլլեն: «Երեքշաբթի օրը, մոտավորապես ժամը 16:00-ին, Գերմանիայի կանցլերը կդիմավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բանակցությունները կկենտրոնանան երկկողմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային հարցերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա», – ասել է Հիլլեն։

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում

5 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 4-ին, երբ Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները և ուսանողները հրաժարվել էին մտնել լսարաններ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից պահանջելով բացատրություններ՝ իր իսկ կողմից թույլ տված մի շարք ապօրինությունների և կամայականությունների վերաբերյալ, կրթօջախի բակում են հայտնվել Գորիսի ոստիկանները՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։ Այս մասին գրում է Syuniacyerkir.am-ը: Ոստիկաններն այնտեղ զբաղվել են ակնհայտ ինքնիրավչությամբ՝ … Read more

ՀՀ դեսպանը Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Աստղիկ Մաթեւոսյան. «Ակնկալում էինք, որ գուցե դեսպանությունից ավելի բարձր մակարդակի վերաբերմունք կլինի»

«Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի եւ AntiFake-ի նամակը հանձնվեց ԵՄ պատվիրակության անվտանգության աշխատակցին։ Մենք ակնկալում էինք, որ գուցե դեսպանությունից ավելի բարձր մակարդակի վերաբերմունք կլինի Հայաստանում քաղաքական հետապնդումների օրակարգով մեր ուղերձին ի պատասխան։ Բայց նամակը վերցրեց անվտանգության աշխատակիցը։ ԱՄՆ դեսպանության դիմաց մեր ակցիայի ժամանակ, երբ հանձնում էինք նամակը, այնտեղ առհասարակ ընդունված կարգ չէ որեւէ նամակ … Read more

Մարզպետը ՀՀ նախագահին է ներկայացրել Սյունիքի սոցիալ-տնտեսական ծրագրերն ու Սպանդարյան ջրանցքի վերանորոգումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում մարզպետը նախագահին ներկայացրել է Սյունիքի մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ընթացիկ զարգացումները, ինչպես նաև իրականացվող ու առաջիկայում նախատեսվող բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ … Read more