Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակի տեղակալ Սեբաստիան Հիլլեն:
«Երեքշաբթի օրը, մոտավորապես ժամը 16:00-ին, Գերմանիայի կանցլերը կդիմավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բանակցությունները կկենտրոնանան երկկողմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային հարցերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա», – ասել է Հիլլեն։