«Վերելք». ՔԵՌԻՆԵՐԸ ԿԱՏԱՂԻ ԴԻՄԱԴՐԵԼՈՒ ԵՆ (տեսանյութ) – Live News

Երկրի ճակատագրով մտահոգ լրագրողն ահազանգ է հնչեցնում, թե ԵՄ լիդերները «ռեժիմի առաջնորդին տվել են քարտ-բլանշ՝ անելու ամեն ինչ՝ ուժեղացնելու քաղաքական ճնշումները՝ օգտագործելով անօրինական և հակաժողովրդավարական միջոցների ամենալայն զինանոցը, սանձազերծելու քաոս և հանցագործություն ամբողջ երկրում՝ օգտագործելով քրեական տարրեր՝ ընդդիմության և ժողովրդի դեմ պայքարելու համար, կիրառելու ոստիկանական բռնություն և շարունակելու հարձակումը եկեղեցու վրա: Ավելին, նրան տրվել է … Read more

Իրանում ապuտամբները քաղաքացիական պատերազմ են հրահրում, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխnւժման համար․ Ալի Լարիջանի

Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա միջամտության: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք ձգտում են քաղաքացիական պատերազմի, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխուժման համար»,-ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում: «Ահաբեկիչներն ու խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի»,-ասել է Լարիջանին:

Սովը Սուդանում չի խանգարում գեներալների բիզնեսին

Հոկտեմբերին Սուդանի արևմտյան Դարֆուր շրջանի կենտրոնական Էլ Ֆաշիրը 18 ամիս տևած պաշարումից հետո անցել է Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) վերահսկողության տակ։ Տևական շրջափակման տակ գտնվող բնակավայրում իրավիճակն արդեն անտանելի էր. ԱԱՈՒ-ն փակել էր հումանիտար բեռների մուտքը, քաղաքում սով էր, մարդիկ լավագույն դեպքում ստիպված էին անասնակեր ուտել։ 2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում արյունահեղ քաղաքացիական պատերազմ է։ … Read more