🎥 Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տարավ Սանդերլենդի նկատմամբ․ Չելսին՝ միավորներ կորցրեց, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլենդի» դարպասը (3:0): «Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Ռուբեն Դիաշը, Յոշկո Գվարդիոլը և Ֆիլ Ֆոդենը՝ համապատասխանաբար 31-րդ, 35-րդ և 65-րդ րոպեներին։ Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Լյուկ Օ’Նիենը։ Այս հաղթանակից հետո Պեպ … Read more

Howo մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում. Տիգրան Ավինյան

Howo մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այս մեքենաները ավելի մաքուր են նաև քաղաքի միջավայրի համար, քանի որ, ի տարբերություն նախորդների, ապահովում են աղբաջրերի արտահոսքի բացառում, ինչպես նաև կանխում են աղբի թափվելը վարման ընթացքում»,- նշված է գրառման մեջ։

Ներկայ կառավարութեան միջամտութիւնը Եկեղեցւոյ գործունէութեան կը հակասէ Սահմանադրական կարգին. րուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւն

Շաբաթ, 6 Դեկտեմբեր, 2025-ին, Երուսաղէմի Հայ Պատրիարք, Ամենապատիւ Տ․ Նուրհան Արքեպս․ Մանուկեանի հրաւէրով, Սուրբ Երկրի մէջ ծառայող միաբան հայրերու ներկայութեամբ գումարուեցաւ արտահերթ Միաբանական Ընդհանուր ժողով (ՄԸԺ)՝ օրակարգի նիւթ ունենալով «Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ կատարուող իրադարձութիւնները»։ ՄԸԺ-ը, առաջնորդուելով Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ կանոնադրութեամբ, հաւատքի անխախտ սկզբունքներով եւ մեր Սուրբ Եկեղեցւոյ միասնութեան … Read more

«Հայոց զորքը Արցախում. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը». գիրք՝պատմության որոշիչ էջերի մասին. Արմեն Այվազյան «Հայոց զորքը Արցախում. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը». գիրք՝պատմության որոշիչ էջերի մասին

«Հայոց զորքը Արցախում. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը». գիրք՝պատմության որոշիչ էջերի մասին. Արմեն Այվազյան «Հայոց զորքը Արցախում. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը». գիրք՝պատմության որոշիչ էջերի մասին

ՄԸԺ-ը կը խնդրէ Վեհափառ Հայրապետէն հրաւիրելու տարիներէ ի վեր ծրագրուող Ազգային-եկեղեցական Ժողովը

Սրբոց Յակոբեանց Միաբանական Ընդհանուր Ժողով – ԺԶ նիստ Շաբաթ, 6 Դեկտեմբեր, 2025-ին, Երուսաղէմի Հայ Պատրիարք, Ամենապատիւ Տ․ Նուրհան Արքեպս․ Մանուկեանի հրաւէրով, Սուրբ Երկրի մէջ ծառայող միաբան հայրերու ներկայութեամբ գումարուեցաւ արտահերթ Միաբանական Ընդհանուր ժողով (ՄԸԺ)՝ օրակարգի նիւթ ունենալով «Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ կատարուող իրադարձութիւնները»։ ՄԸԺ-ը, առաջնորդուելով Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ կանոնադրութեամբ, … Read more

Ալ-Շարաա. Սիրիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն չորս տարի հետո

Սիրիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն չորս տարի անց՝ նոր սահմանադրության համաձայն։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան՝ ելույթ ունենալով Դոհայի ֆորումում։ «Մենք անցկացրինք համապարփակ ազգային երկխոսության համաժողով, որի արդյունքում ընդունվեց ժամանակավոր սահմանադրական հռչակագիր։ Այս հռչակագիրը նախագահին լիազորություն էր տալիս իշխանության գլուխ մնալ հինգ տարի, որի ընթացքում ընդունվելու էին բազմաթիվ օրենքներ և մշակվելու … Read more