
Howo մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս մեքենաները ավելի մաքուր են նաև քաղաքի միջավայրի համար, քանի որ, ի տարբերություն նախորդների, ապահովում են աղբաջրերի արտահոսքի բացառում, ինչպես նաև կանխում են աղբի թափվելը վարման ընթացքում»,- նշված է գրառման մեջ։