Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության ընթացակարգային բարեփոխումներին ուղղված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս խորհրդակցությունը տեղի է ունենում ի շարունակություն Կառավարության նիստում վերջերս տեղի ունեցած քննարկման, որը վերաբերում էր հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմերի վերանայմանը: Քննարկման արդյունքում արձանագրվել էր, որ … Read more

Գողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայից

Այս տարվա հունվարի 3-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Իսահակյան թաղամասում գտնվող պարի ստուդիայից գողացել են երաժշտական կենտրոն և համացանցի շարժական սարք։ Վնասը կազմել էր 150 հազար դրամ։ Ձեռնարկվել էին համապատասխան գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով չէր բացահայտվել։ Ավանի համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին երկու ամիս անց։ Իրավապահները ստացան տեղեկություն, որ … Read more

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Ռուբիո

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, այդ թվում՝ միջնորդների միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Ինչպես արդեն ասացի, այդ ջանքերը դեռ նոր են սկսվում: Հաղորդագրություններ են փոխանցվում երկու ուղղություններով, ընթանում են որոշակի բանակցություններ, այդ թվում՝ միջնորդների միջոցով»,- ասել է նա ABC հեռուստաալիքի եթերում:

Ոչ սթափ վարորդներ և հազարավոր խախտումներ՝ մեկ շաբաթում

Մարտի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 614, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 7, վարելու ընթացքում ծխելու՝ 603, վարելիս … Read more

Մենք կանգնած ենք ժողովրդական, մարդկային դեմքով կապիտալիզմ կառուցելու հրամայականի առաջ․ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ Անկախ Հայաստանը տնտեսական ու քաղաքական հարաբերություններում անցել է հետևյալ փուլերը՝ 1․ վայրի կապիտալիզմ (պետականից դեպի մասնավոր սեփականության անցում), 2․ նոմենկլատուրային կապիտալիզմ (իշխանության և բիզնեսի սերտաճում), 3․ անմարդկային կապիտալիզմ (սոցիալական խոր բևեռացվածություն)։ Հիմա մենք կանգնած ենք ժողովրդական, մարդկային դեմքով կապիտալիզմ կառուցելու հրամայականի առաջ։ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որով մենք … Read more

Խնդիրները պահանջում են իրական լուծումներ, ոչ թե միայն թղթի վրա ձևակերպված մոտեցումներ․ Քոչարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը գրել է․ Իրականությունը ցույց է տալիս, որ միայն որոշման բովանդակությամբ հստակ շարադրված կարգավորումները բավարար չեն․ խնդիրները պահանջում են իրական լուծումներ, ոչ թե միայն թղթի վրա ձևակերպված մոտեցումներ։

ՌԴ-ն ԼՂ-ից տեղահանվածներին 8 ամսում բաշխվել է 140 տոննա օգնություն

«Օգնություն է տրամադրվել բնակչության ամենախոցելի խմբերին՝ I և II խմբերի հաշմանդամներին, միայնակ թոշակառուներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ալեն Սիմոնյանը ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից: Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան … Read more

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն ացելել են եկեղեցուց հետո ձերբակալված անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի … Read more