ՏԿԵ նախարարության անշարժ գույքը կօտարվի 315.8 մլն դրամ մեկնարկային գնով

23 հուլիսի 2026 – 16:46 AMT PanARMENIAN.Net – Կառավարությունը որոշել է էլեկտրոնային աճուրդի միջոցով օտարել ՏԿԵ նախարարությանն առնչվող պետական անշարժ գույքը՝ մեկնարկային գինը սահմանելով 315.8 մլն դրամ։ Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը, որով նախատեսվել է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարել էլեկտրոնային աճուրդով։ … Read more

Զուգահեռաբար գործընթացներ են զարգանում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եմենի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի շուրջ

Ըստ մի շարք լրատվամիջոցների, հաստատել են տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, երեկ օգտագործել են Rockwell B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչներ՝ Իրանի տարածքում թիրախներին հարվածներ հասցնելու համար։ 2025թ-ի հունիսից հետո, Իրանի հետ հակամարտությունում, սա B-1 ծանր ռմբակոծիչների առաջին մարտական առաքելությունն էր։ Դրանց կիրառումը վկայում է ԱՄՆ ռազմարշավի զգալի ընդլայնման և լարվածության սրման մասին։ Լարվածության աճին զուգահեռ՝ Միացյալ … Read more

Եմենի հութիները հարվածել են սաուդյան տանկերներին, Թրամփը սպառնացել է պատասխան հարվածներով

Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիային պատկանող նավթատար տանկերներին։ CNN-ի փոխանցմամբ՝ NASA-ի արբանյակային լուսանկարներից երևում է, որ Սաուդյան Արաբիայի դրոշով ընթացող տանկերներից մեկի վրա հրդեհ է բռնկվել։ Սաուդյան իշխանությունների տվյալներով՝ անձնակազմը չի տուժել։ Հութիները հայտարարել են, որ շարունակելու են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը, որը, նրանց խոսքով, պատասխան … Read more

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Իրան, իսկ ԻԻՀ-ում գտնվողներին՝ հեռանալ Հայաստանի տարածքով (ՔԱՐՏԵԶ)

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխարհում » Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Իրան, իսկ ԻԻՀ-ում գտնվողներին՝ հեռանալ Հայաստանի տարածքով (ՔԱՐՏԵԶ) Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան ցանկացած այցելությունից, իսկ արդեն երկրում գտնվողներին՝ գնահատել հետագա գտնվելու ռիսկերը ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման նախարարությունը … Read more

Բրիտանական ռազմական խորհրդատվական թիմի մասնակցությամբ անցկացվել է հրահանգչական վարժանքի դասընթաց

Հունիսի 29-ից հուլիսի 22-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Բրիտանական ռազմական խորհրդատվական վարժական թիմի մասնակցությամբ անցկացվել է հրահանգչական վարժանքի դասընթաց՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հրահանգիչների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։ Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել հրահանգչի դերն ու նշանակությունը, ուսուցման մեթոդաբանությունը, սովորեցնել ժամանակակից հրահանգչական հմտություններ և այլն։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հանձնել են գործնական … Read more

«Ընտրություններից հետո ընդդիմությունը պետք է պատասխաներ 2 հարցի»․ Մետաքսե Հակոբյան

«Ընտրություններից հետո ընդդիմությունը պետք է պատասխաներ 2 հարցի, որոնց պատասխանը, ցավոք սրտի չունեմ․ եթե վերցնում են մանդատները՝ ինչ են անելու վաղը, մյուս օրը և դրան հաջորդող օրերին, նույն հարցերն ունեմ նաև չվերցնելու դեպքում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Իրենք պիտի և պարտավոր էին ուժեղ քարոզարշավից, նախընտրական խոստումներից հետո առնվազն այդ … Read more

Ինձ հետ տանում եմ Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյանի խորհրդանշական հրաժեշտը ԱԺ-ից

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդանշական գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում՝ հայտնելով, որ Ազգային ժողովի կապարակնքված նիստերի դահլիճից վերցրել է Արցախի դրոշը, որը 2023 թվականից գտնվում էր ընդդիմադիր պատգամավորների սեղանին։ Թովմասյանի խոսքով՝ այդ դրոշը պարզապես խորհրդանիշ չէ, այլ հիշողություն, պայքարի ու արժանապատվության խորհրդանշան, որը նա որոշել է պահել իր մոտ։ Միաժամանակ նախկին պատգամավորը … Read more

Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածnվ uպանել են իրենց մորը

Բացահայտվել է Մելիքգյուղում 4 ամիս առաջ եղբայրների կողմից իրենց մորը կյանքից զրկած ու կիսակառույց շինությունում թաղած սպանությnւնը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։ Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին … Read more

Ջուլիա Սեդեֆջյանը՝ «Cannes Lions 2026» փառատոնին հրավիրված շեֆ-խոհարար

23 Հուլիսի 2026, 16:40 «Cannes Lions 2026» փառատոնի շրջանակում անցկացված «Amazon Leaders’ Summit»-ի ընթացքում Ջուլիա Սեդեֆջյանը հանդես է եկել որպես հրավիրված շեֆ-խոհարար։ Նա ներկայացրել է միջերկրածովյան խոհանոցի բացառիկ ճաշացանկ, որը ստեղծվել է GAIAMA գործակալության հետ համատեղ և ոգեշնչված է Լազուրային ափի խոհարարական ավանդույթներով։ Երեկոյի առանձնահատուկ հյուրերից էր հաղորդավար, դերասանուհի Օփրա Ուինֆրին։ Հիշեցնենք, որ 2016 թվականին՝ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչեր են արել թեկնածուները պատգամավոր դառնալու համար․ բացահայտումներ

Իրավապահները շարունակում են բացահայտել, թե ինչ քայլերիօ են դիմել անձինք Ազգային ժողովի պատգամավոր դառնալու համար: Մասնավորապես Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պետական հանրային պաշտոն զբաղեցնելու նպատակով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ընտրական ցուցակում ընդգրկվելու համար, պաշտոնատար անձի’ ՀՀ Ազգային … Read more