23 Հուլիսի 2026, 16:40
«Cannes Lions 2026» փառատոնի շրջանակում անցկացված «Amazon Leaders’ Summit»-ի ընթացքում Ջուլիա Սեդեֆջյանը հանդես է եկել որպես հրավիրված շեֆ-խոհարար։
Նա ներկայացրել է միջերկրածովյան խոհանոցի բացառիկ ճաշացանկ, որը ստեղծվել է GAIAMA գործակալության հետ համատեղ և ոգեշնչված է Լազուրային ափի խոհարարական ավանդույթներով։ Երեկոյի առանձնահատուկ հյուրերից էր հաղորդավար, դերասանուհի Օփրա Ուինֆրին։
Հիշեցնենք, որ 2016 թվականին՝ 21 տարեկանում, Սեդեֆջյանը դարձել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ շեֆ-խոհարարը, որն արժանացել է «Michelin» աստղի։ 2018 թվականին նա Փարիզում բացել է իր սեփական՝ «Baieta» ռեստորանը, որը նույնպես ընդգրկվել է «Michelin» ուղեցույցում։
Ավելի վաղ Ջուլիա Սեդեֆջյանը որպես հրավիրված շեֆ-խոհարար մասնակցել է նաև հեղինակավոր «Salon du BON» և «Rock en Seine» գաստրոնոմիական փառատոներին։