Հոսանքանջատումներ են սպասվում Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Սիլիկյան թաղամաս 1, 2, 3, 4, 5, 6, 13 փողոցներ մասնակի, Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն թաղամաս 2, 3, 5, 6, 7, 8, 10 փողոցներ մասնակի, Երևանի Մալաթիա … Read more

«Այս մարդը ՌԴ ագենտ է․ այս գործով պետք զբաղվեն ԱԱԾ-ն և Հոգեբույժների միությունը»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ԱԱԾ-ն ու Հոգեբույժների միությունը անելիք ունեն. ինչպե՞ս են ծախում մեր սուվերենությունը»։ «Մոսկվայում՝ ռուսաստրուկ, Եվրոպայում՝ արևմտամետ․ իշխանության երկերեսանիությունը»․ այս վերնագրով տեսանյութում Խաչիկյանը նշում է․ «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր ԱԱԾ-ն շատ լուրջ զբաղվի որոշ մարդկանցով՝ այս խմբի ղեկավարով և իր օգնականով, որն արդեն որերորդ … Read more

Ռուսական անձնագիր ունեցողները չեն կարող մասնակցել Հայաստանի ընտրություններին․ վարչապետը` Պուտինի հետ հանդիպմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի առաջիկա ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես ՀՀ անձնագիր՝ ընդգծելով, որ դա բխում է երկրի Սահմանադրությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ նշելով, որ երկիրը ժողովրդավարական է, և քաղաքական ակտիվությունը բնական երևույթ է։ «Մեզ … Read more

Կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ըմբռնումով է մոտենում Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին՝ հույս հայտնելով, որ դրանք չեն ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են: Կարևորն այն է, որ այս սրացումները ոչ մի կերպ չեն վնասել մեր հարաբերություններին»,- ընդգծել է Պուտինը։ Պուտինը … Read more

Մարադոնայի տունը՝ այժմ որպես օգնության վայր

Ամեն շաբաթ հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնում սնունդ ստանալու համար մի անսովոր վայրում՝ այն համեստ տան բակում, որտեղ ծնվել է արգենտինացի ֆուտբոլային լեգենդը՝ Դիեգո Արմանդո Մարադոնան։ Տունը գտնվում է Villa Fiorito աղքատ թաղամասում, որը գտնվում է Բուենոս Այրես քաղաքի արվարձանում։ Այժմ տունը այլևս Մարադոնայի ընտանիքին չի պատկանում․ սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում ներկայիս սեփականատերը իր … Read more

Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի, 31 անձ է ձերբակալվել․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։ Ի պատասխան մեր հարցման, ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանն ասաց՝ կարգադրիչը գլխի … Read more

Ես ավարտելո՞ւ եմ դպրոցը․ առողջական լուրջ խնդիրներով աշակերտին կալանավորեցին

Դատավորը հաշվի չառավ, որ Դավիթ Մինասյանը դպրոցական է, հաշվի չառավ, որ առողջական լուրջ խնդիրներ ունի և հաշվի չառավ, որ պատանին եկեղեցի էր գնացել՝ Ծաղկազարդի կիրակիին պատարագի մասնակցելու, ոչ ավելին։   Դատավոր Մարտիրոս Մնացականյանի գլխավորությամբ Դավիթին երկու ամսով կալանավորեցին․ նա Արմավիր ՔԿՀ տեղափոխվեց, բայց ներս չմտած՝ ուշագնաց եղավ։ Տղային հիվանդանոց տեղափոխեցին, ապա ժամեր անց՝ հետ՝ ՔԿՀ տարան։  … Read more

«Փաստաբանի» անվան տակ գումար հափշտակած երիտասարդը պատասխանատվության է ենթարկվել

Մարտի 25-ին 35-ամյա մի կին խարդախության վերաբերյալ հաղորդում է տվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Ըստ հաղորդման՝ դեռևս անցած տարվա հունիսին կինը սոցիալական հարթակի միջոցով ծանոթացել էր փաստաբան ներկայացած մեկի հետ, որը փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով խարդախությամբ նրանից հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ։Կինը նաև նշել է, որ գումարները փոխանցել է Նոր Նորքի … Read more

Իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1300-ը. Լիբանանի ԱՆ – armeniatoday.am

Լիբանանի Բեյրութ քաղաքի և երկրի հարավային շրջանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 50 մարդ, վիրավորվել՝ 185-ը, երկրի առողջապահության նախարարության ամփոփագրի տվյալներն է փոխանցել ՏԱՍՍ-ը։ «Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 1318-ի, վիրավորներինը՝ 3 935-ի։ Իսրայելական ավիահարվածների զոհ են դարձել 125 երեխա և 89 … Read more

ՀՀԿ-ն որոշել է անմիջականորեն չմասնակցել ընտրություններին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ մասնավորապես տեղեկացնելով. «Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ … Read more