Իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1300-ը. Լիբանանի ԱՆ – armeniatoday.am

Լիբանանի Բեյրութ քաղաքի և երկրի հարավային շրջանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 50 մարդ, վիրավորվել՝ 185-ը, երկրի առողջապահության նախարարության ամփոփագրի տվյալներն է փոխանցել ՏԱՍՍ-ը։

«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 1318-ի, վիրավորներինը՝ 3 935-ի։ Իսրայելական ավիահարվածների զոհ են դարձել 125 երեխա և 89 կին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment