Ինչ գաղտնիքներ է ամփոփում «Երեւան մոլի» տարածքում գտնվող Ուրարտական դամբարանը

Քչերը գիտեն, որ «Երեւան մոլի» տարածքում է գտնվում Երեւանի ուրարտական (բիայնական) դամբարանը, որը 1984 թ․ բացվել է շինարարական աշխատանքների ժամանակ: Պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանը, որն այդ մասին հոդված է հրապարակել Պատմաբանասիրական հանդեսում, Aravot.am-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ հայտնեց: Նախ` նրանից տեղեկացանք, որ Միքայել Բադալյանի համակարգմամբ է «Երեւանի ուրարտական ժառանգությունը» ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության … Read more

Լեգենդար մեթոդն այլևս հայերենով հասանելի է մեր ջութակահարներին. «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունից մինչև «Ջութակ նվագելու արվեստը» համերգը

Առաջին անգամ հայկական կատարողական արվեստի պատմության մեջ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը: Այն ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է, որը պատասխանում է գործիքին տիրապետելու բացառապես բոլոր հարցերին՝ առաջարկելով տեխնիկայի զարգացման համակարգված մոտեցում՝ ձայնի արտաբերումից, մինչև մատների և աղեղի ճկունությունն ու հոգեբանական պատրաստվածությունը։ Առաջին անգամ հրատարակվելով 1923թ.-ին՝ այն մնում … Read more

Մրցույթը հետզհետե օգտագործվել է՝ մեղմելու համար Իսրայելի իմիջը. նորագույն շրջանում աննախադեպ ցածր մասնակցություն «Եվրատեսիլ»-ին

«Եվրատեսիլ 2026»-ին Իսրայելը կմասնակցի, Իսլանդիան, Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան եւ Նիդերլանդները՝ այն բաց կթողնեն։ Այսպիսով՝ գալիք տարվա երաժշտական մրցույթին կմասնակցեն 2003-ից հետո առավել փոքրաքանակ թվով երկրներ։ Համատեքստ «Եվրատեսիլ»-ը 1956-ից անցկացվող ամենամյա երաժշտական մրցույթ է, որին 2006-ից մասնակցում է նաեւ մեր երկիրը։ Մրցույթի գլխավոր կազմակերպիչը Եվրոպական հեռարձակողների միությունն է (ԵՀՄ), որը միավորում է Եվրոպայի հանրային հեռարձակողներին։ Կազմակերպության … Read more

ՀՀ կառավարության բողոքն ամբողջությամբ մերժվեց

Ռազմական դրության ժամանակ հավաքների սահմանափակումների հետ կապված օրերս հանրությունը տեղեկացավ վարչական վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասի հետ, սակայն թե նախապատմությունը, թե դատավարական որոշ գործընթացներ մնացին դուրս։ Ներկայացնենք հետաքրքիր մանրամասներ: ՀՀ վարչական դատարանը 2020 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դիմողներ Արծվիկ Մինասյանի, Վահե Գրիգորյանի, Արթուր Ղազինյանի միջնորդությունը բավարարելու … Read more

Գլխիս հարվածեցին, թեւերիս, ոտքերիս, որեւէ մեկին չէին խնայում. Լրագրողը՝ տիրադավ հոգեւորականներին ուղեկցող անձանց մասին

«Երեկ, երբ Վեհափառի դեմ դուրս եկած հոգեւորականները փորձում էին մոտենալ Վեհարանին, բայց մարդիկ թույլ չէին տալիս, որ առաջ գնան, իրենք շրջափակված էին ագրեսիվ, արնախումի տպավորություն թողնող անձանցով: Վերջիններս այդ ժամանակ սկսեցին մեզ ոտքերով հարվածել, չէին թողնում, որ մոտենանք ու եպիսկոպոսներին հարցեր տանք: Չգիտեմ՝ որքանով է հավաստի, ասում են, որ ԱԱԾ-ից էին: Ընդ որում, երբ այդ … Read more

Հաշտարարությունը որպես վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմ

Որպես արտոնագրված հաշտարար օրերս ունեցա մի գործ, որով հնարավոր եղավ հասնել ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿՆՔՄԱՆ: Այս առումով հաշտարարությունն ունի մի շարք առավելություններ՝ ինչպես ժամանակի ու միջոցների խնայողություն, այնպես էլ գաղտնիության եւ կողմերի միջեւ կառուցողական հարաբերությունների պահպանում: Հաշտարարության գործընթացը հնարավորություն է տվել կողմերին՝ լսել եւ հասկանալ միմյանց դիրքորոշումները, խուսափել երկարատեւ եւ ծախսատար դատական գործընթացներից, հասնել փոխընդունելի լուծման՝ … Read more

«Հայաստանում ինձ ինչքան ջարդեցին, այդքան դրսում արժեւորեցին». Հարություն Խաչատրյան

Կինոռեժիսորը՝ անցած ճանապարհի, Պոմպիդու կենտրոնում ունեցած հաջողության եւ բացվելիք կինոդպրոցի մասին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանը դժվարանում է հիշել, թե աշխարհով մեկ քանի անգամ են եղել իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, համենայնդեպս հայտնի է, որ դրանք ընդգրկում են բոլոր մայրցամաքները: Միայն հիշում է, որ մի 50-60 երկրում էլ վարպետաց դասեր է իրականացրել: … Read more

Թրամփի «կռվախնձորը». Մոսկվան էլ է ուզում TRIPP-ից օգտվել

Հայաստանի շահերն ինչպե՞ս են պաշտպանվելու, հարեւանների ու գործընկերների հետ հարաբերությունները այդ համատեքստում` ամրապնդվելո՞ւ են, թե՞ նոր բաժանարար գծեր են առաջանալու «Թրամփի ուղու» առնչությամբ որոշակի զգուշավորություն պահպանելուց հետո Մոսկվան վերջապես հստակ դիրքորոշում արտահայտեց` հասկացնել տալով, որ առանց Ռուսաստանի մասնակցության այն չի կարող գործարկվել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել … Read more

Մայր Աթոռում սրտամկանի սուր ինֆարկտ ստացած Տեր Վրթանեսին բժիշկները արգելել են Երեւան տեղափոխել, վիճակը ծանր է

Մայր Աթոռից Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխված Բյուրականի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը այսօր սրտամկանի սուր ինֆարկտ է ստացել: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Վաղարշապատի բժշկական կենտրոնում գտնվող Տեր Ղեւոնդը: Նա պատմեց, որ Վեհափառ հայրապետի հրահանգով փորձել են Տեր Վրթանեսին տեղափոխել Իզմիրլյան բժշկական կենտրոն, սակայն բժիշկներն ասել են, որ Տեր Վրթանեսին չի կարելի տեղափոխել: «Իզմիրլյան բժշկական … Read more

Ընդդեմ Երևանի պետական համալսարանի

Օգոստոսի 25-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (նախագահող դատավոր՝ Հ. Ջալալյան) է դիմել Խաչիկ Աբաջյանն ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի` «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի 10.07.2025 թ. թիվ 128/53-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին հայցապահանջով։ Հոկտեմբերի 24-ին դատարանը որոշել է՝ հայցվորի ներկայացուցիչ Ս.Մադաթյանի միջնորդությունը՝ հայցի առարկայի … Read more