Գործակալ լինելու մասին լուրը դատարկաբանություն է եւ ցույց է տալիս շահագրգռված կողմի սնանկությունը. Ռուսաստանի հայոց թեմի մամլո դիվան

Դեկտեմբեր 22,2025 20:02 Aravot.am-ը դիմել էր Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի մամլո դիվան՝ թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանից մեկնաբանություն ստանալու իր՝ КГБ -ի գործակալ լինելու մասին իշխանության հրապարակած փաստաթղթի վերաբերյալ: Ի պատասխան մամլո դիվանից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Գործակալ լինելու մասին լուրը, որը տարածեցին իշխանամերձ լրատվականները, դատարկաբանություն է եւ ցույց էտալիս շահագրգռված կողմի սնանկությունը»: … Read more

«Ափսոսում եմ, որ Ռուբեն Վարդանյանի մասին ասածս օգտագործվում է թշնամու կողմից, անհարմար եմ զգում, բայց ոչ մի բան փոխել հիմա չեմ կարող»

Համացանցում տարածվել է ադրբեջանցիների կողմից նկարահանված ֆիլմ, որտեղ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը «Ռուսաստանից ուղարկված տրոյական ձի» է անվանել Արցախի նախկին պետնախարար, Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին։  Սոցիալական ցանցերում սա առաջացրել է մարդկանց զայրույթը, հարցադրում են անում, թե ինչպե՞ս կարելի է գերության մեջ գտնվող հայ մարդու հասցեին նման հայտարարություններ անել թշնամու կողմից նկարահանվող ֆիլմում, … Read more

Ո՞րն է իրական պատճառը Դավիթ Առուշանյանի մոտալուտ պաշտոնազրկման և ի՞նչ նոր անուններ են շրջանառվում Շիրակի մարզպետի պաշտոնի համար

Տեղեկացրել ենք՝ առաջիկայում Շիրակի մարզպետի փոփոխություն կլինի․ Դավիթ Առուշանյանը կազատվի աշխատանքից։ Մամուլում հայտնված այս տեղեկությունը չի հերքում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ հինգշաբթի օրը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նա լրագրողներին ասել էր․ «Եթե կլինի համապատասխան որոշում, կհրապարակվի, կիմանաք»։ Դավիթ Առուշանյանը, բնականաբար, դեռ շարունակում է պաշտոնավարել․ վաղը նա պատրաստվում է ընդունել 2025 թվականի աշխարհի ու … Read more

Կրթության փորձագետը՝ Արման Թաթոյանի նշած գիտելիք-հմտություն կապի մասին. եթե մի բան գիտես, դա պետք է անպայման կիրառություն ստանա

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը օրերս երիտասարդների հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ում իր ուսումնառության մասին, ներկայացրել էր, թե մարդուն ի՞նչ է տալիս արտերկրում կրթությունը, բացատրել էր, թե ինչու գիտելիքն առանց հմտության բավարար չէ, եւ ինչքան կարեւոր են նոր կարողությունները։ Արման Թաթոյանի կրթական նկատառումների վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ իսկապես … Read more

«Նիկոլ Փաշինյանը ստում է, ո՞նց կարող է եկեղեցու հավատացյալը գնալ ու մասնակցել ապօրինի ու սրբապիղծ պատարագներին»․ Ժաննա Ալեքսանյան

«Առավոտ»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Լուսանկարը՝ Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից -Իշխանությունները կանգ չեն առնում, Հայ Առաքելական եկեղեցու դեմ գործողությունները նոր թափ են ստանում։ Դուք դիտարկում էիք արել, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի ունեցածը թաթար-մոնղոլական արշավանք էր հիշեցնում։ Սրա խորքային նպատակը ո՞րն է, սա կռի՞վ է մեր պետականության հիմքերի դեմ, ի՞նչ է։ -Մենք տեսնում … Read more

«Կարծում էի, որ այլևս չեմ գրի պատերազմի մասին, բայց գրելու ընթացքում պատերազմը եկավ ու խառնվեց, ու դարձավ ոչ թե ընդամենը ֆոն, այլ ամենակարևոր և գլխավոր հերոսը». Սուսաննա Հարությունյան

ԷՋ հրատարակչության հերթական աշխատանքը՝ Սուսաննա Հարությունյանի «Մեռնել նախապես» վեպը արդեն հասանելի է ընթերցողին -Տիկին Հարությունյան, շնորհավորում ենք հերթական վեպի թողարկման առիթով: «Մեռնել նախապես»-ը թերթել ենք, ոչ կարդացել: Կխնդրեինք հեղինակի իրավունքով ներկայացնել այն, բայց մինչ այդ մի այսպիսի դիտարկում՝ չե՞ք կարծում, որ վեպի վերնագիրը պարզապես չարագուշակ է, մի տեսակ՝ զգաստացնող, և ինչու ոչ՝ վախեցնող: -Վերնագրում «մեռնել» … Read more

«Չեմ կարծում, որ ներկայիս փուլն այնպիսի փուլ է, որ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»․ Ռուբեն Սաֆրաստյան

Տասնամյակների մեր պատկերացումները՝ Սփյուռքն իբրեւ համահայկական ներուժի անսպառ աղբյուր, մեր օրերում նույնպես բախվում են իրականությանը։ Ճգնաժամի մեջ են հայտնվել թե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, թե սփյուռքյան կառույցների զգալի մասը՝ կորցնելով կապը նոր սերունդների հետ, ըստ այդմ՝ նաեւ ազդեցությունը։ Հայաստան–Սփյուռք հարաբերություններն արդեն հռչակագրերի, բարձրագոչ խոսքերի եւ չկայացած ծրագրերի մակարդակ էլ չունեն։ Այդ հարաբերություններում բացասական սալտոն անընդհատ է մեծանում, … Read more

«Փաշինյանը ոչ թե արցախցիներին հանում է պանդուխտի կարգավիճակից, այլ օրինականացնում է թուրքերի եւ ադրբեջանցիների ոճրագործությունները. հիմա նույն ծրագիրն անելու են Հայաստանում»

«Առավոտ»-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ -Պարոն Խզմալյան, Նիկոլ Փաշինյանն արցախցիների վերադարձի հարցը իջեցրել ու հավասարեցրել է, այսպես կոչված՝ «ադրբեջանցի փախստականների» հարցին։ Նա վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկում է երկուստեք փակել այդ հարցերը։ Ինչպե՞ս եք գնահատում սա եւ ի՞նչ պետք է անել։ -Սա անօրինականություն է, միջազգային իրավունքի խախտում, ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման եւ … Read more

«Մի տեղեկություն Արցախի համար կարող է լինել գաղտնի, Հայաստանի համար գաղտնի չլինել». պաշտպան

Լրտեսության կամ դավաճանության գործը 7 հատոր էր Հոկտեմբերի 16-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մերժել էր վարույթ ընդունել Շուշիի նախկին քաղաքապետ, ԱԱԾ հետախուզության սպա, «Սարխան» ծածկանունով հայտնի Սարգիս Գալստյանի, նրա պաշտպան Ա.Կոչուբաեւի բողոքները։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թ. նոյեմբերի 22-ի դատավճռով՝ մեղադրյալ Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ … Read more

Մայր Աթոռի վրա հարձակված Վրեժ Դուրգարյանը «ընդհատակ» է անցել, թատրոնում ձեռնպահ են մնում մեկնաբանություններից

Aravot.am-ը փորձեց կապվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի հետ, որն օրերս մասնակցել էր Մայր Աթոռի վրա տեղի ունեցած հարձակմանը, եւ ըստ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հենց նրան հանդարտեցնելու փորձ անելու ժամանակ էր սրտի կաթված ստացել տեր Վրթանես Բաղալյանը: Վրեժ Դուրգարյանը սկզբում անպատասխան թողեց մեր զանգերը, … Read more