Ասթինեի հիշողության բանալին տուն առ տուն բացում է այդ թանկ աշխարհի՝ Արցախի Մեծ Թաղերի բոլոր դռները

Դեկտեմբերի 1-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ասթինե Կալաշյանի «Դարպասից այն կողմ» գրքի շնորհանդեսը, որից հետո իմ ձեռքին մի փոքրիկ գիրք է, իսկ գրքում՝ մի մեծ աշխարհ. այնքան մեծ, որքան կարող է լինել կորսված հայրենիքի կարոտը։ Հենց այդ կարոտն էլ հյուսել է Ասթինե Կալաշյանի ավանդապատումը, որը մեզ տանում է դարպասից այն կողմ, ուր … Read more

Իմ քաղցր տատը…

Գյուղիս աշուններն իմ համար ամենասիրելին էին։ Մեր գյուղի դպրոցի մոտ մի մեծ խնձորի այգի կար։ Ամեն տարի այգում դպրոցական բերքահավաք էր կազմակերպվում։ Մասնակցում էին բարձր դասարանի (9-րդ, 10-րդ) աշակերտները։ Երկու տարի ե՜ս էլ մասնակցեցի շրխկան բերքահավաքին։ Ամենքս երկու դույլ առած գնում էինք բերքահավաքի։ Աշխատանքի բաշխումն արվում էր ու մենք սկսում էինք։ Մի ծառի համար երկու … Read more

Դու ճախրիր

Գյուղում ձնհալն ու անձրեւները մեր օրերը ցեխոտ էին դարձնում։ Էդ օրերին ոտներս տնից դուրս հանել չէինք ուզում։ Բայց դե, գործը պիտի արվեր՝ ջրի գնալ, հավերին հետեւել, ոչխարներին արոտ ճանապարհել, հացը թոնիր տանել։ Ձնհալն ու անձրեւները մեր ջրի պաշարը երկար ժամանակ ապահովում էին։ Օրվա մեջ մի անգամ էինք աղբյուր գնում, էն էլ՝ խմելու ջրի հսմար։ Մեր

Տատիս բաժակը. մանրապատումներ

Մենք երեք զույգ ոչխար ունեինք։ Տարին մեկ անգամ գալիս խուզում էին, մենք էլ բուրդը լվանում, գզզում էինք, որ մեր օժիտների համար անկողին կապեինք։ Տատս գյուղի գառնարած հովիվների ցուցակն էր կազմում քառակուսի, 12 թերթանոց տետրի մեջ։ Այդ տետրը դպրոցական մատյան էր հիշեցնում: Գրված էր անուն-ազգանունը, դիմացն էլ պլյուս նշանը, որը նշանակում էր, որ էդ մարդը էդ … Read more