Ուկրաինայում պլանավորում են նախագահական ընտրություններ անցկացնել – Live News

Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահական ընտրությունները և հանրաքվեն, որոնք երկուսն էլ նախատեսված են մայիսի 15-ին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ այս քայլը ձեռնարկվել է ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո։ Ավելի վաղ Reuters-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ն և Կիևը քննարկում են մայիսին Ուկրաինայում ընտրություններ և հանրաքվե անցկացնելու հնարավորությունը հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագրերի վերաբերյալ։

Զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ: «Նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան և ծառայելով [կամ] գումար վճարելով մարել ՀՀ-ի առջև ունեցած պարտքը ու նոր կյանք սկսել ՀՀ-ում»,-  ԱԺ-ում առաջին … Read more

Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և Թուրքիայի սիրելին. Սասունյան – Live News

Օրեցօր Թուրքիան և Ադրբեջանը սեղմում են օղակը Հայաստանի պարանոցի շուրջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրհնությամբ։ Նրա ինքնահռչակ TRIPP-ը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) դրա լավագույն ապացույցն է։ Թրամփը չի հոգում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նրա շահերի մասին։ Նա մտածում է միայն իր անձնական շահերի մասին՝ հուսահատորեն փնտրելով անարժան Նոբելյան խաղաղության մրցանակ։ TRIPP-ը պարզապես այլ … Read more

Ոսկյա զարդերի հարկման մեխանիզմը կփոխվի. նախագիծ – Live News

Հայաստանի հարկային օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն վերանայել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների հարկման կարգը։ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված նախագիծն առաջարկում է փոխել Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հաշվարկման սկզբունքները՝ ոսկեգործության ոլորտում առկա խնդիրները կարգավորելու նպատակով։ Ներկայիս կարգավորումներով թանկարժեք մետաղների օտարումն ազատված է ԱԱՀ-ից, սակայն դրանցից պատրաստված զարդերի վաճառքը հարկվում է … Read more

Առավոտից խուզարկություններ և ձերբակալություններ են կատարվում Վաղարշապատի ընդդիմադիր անձանց նկատմամբ․ Սևակ Խաչատրյան

Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը: «Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ: ՔՊ-ականների վախերը Վաղարշապատից դեռ չեն անցել»,- գրել է Ս. Խաչատրյանը։ 

Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին – Live News

«Մեդիամաքս»-ը ներկայացնում է Christian Solidarity International կազմակերպության հանրային իրազեկության հարցերով տնօրեն Ջոել Վելդկամպի Visiting an Armenian Archbishop in Prison հոդվածի հայերեն թարգմանությունը:Ջոել ՎելդկամպՓետրվարի 3-ին ես կանգնած էի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի վատ լուսավորված խորհրդակցական սենյակում, իսկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը օրհնում էր ինձ և իմ գործընկերներին՝ կաթոլիկ քահանային, շվեյցարացի պատգամավորի և «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության նախագահին։Այնուհետև բարյացակամ … Read more

Վաղ առավոտից բոլոր վարչական շրջաններում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է. «Մայրաքաղաքի բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար վաղ առավոտից կազմակերպության աշխատակիցները բոլոր վարչական շրջաններում իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ»։

Վենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «ԱՄՆ փոխնախագահ Վենսն Ադրբեջանում արել է մի բավականին առանցքային հայտարարություն: Իհարկե, սա իմ սուբյեկտիվ դիտարկումն է, բայց, կարծում եմ, որ Վենսի այդ հայտարարությունը արտացոլում է նրա ռեգիոնալ այցի խորքային բնույթը: Վենսը հայտարարում է, որ Ալիևը նախագահ Թրամփից հետո այն միակ մարդն է, որը լավ հարաբերություն ունի թե՛ Էրդողանի, թե՛ … Read more

Բաքվում տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանել է Ադրբեջան։ Ըստ APA-ի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Տեղի է ունեցել Ջեյմս Դեյվիդ Վենսի պաշտոնական դիմավորման արարողությունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն ավարտել է իր այցը Հայաստան։ Ջ.Դ. Վենսը երեկ այցելել է Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է գրել, որտեղ ասվում է․ «Արմավիր» ՔԿՀ խցում բարձրաձայն ոգեւորությամբ Նարեկացի եմ կարդում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու հետեւյալ տողերով. Երախտավորը տխրել է սաստիկ,Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ.Թախծում է գունդը հրեշտակների,Սատանան՝ պարում լիրբ հռհռոցով.Ողբերի մեջ է զորքը վերնական,Ստորինները բերկրում … Read more