Հայանիստում «ZIL»-ում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ բնակավայրում մեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «ZIL» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և … Read more

Բանգկոկ-Թբիլիսի չարտերային չվերթով կտեղափոխվեն Թաիլանդում մնացած Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ

Մարտի 11-ին Բանգկոկից Թբիլիսի կմեկնի չարտերային չվերթ, որը կտեղափոխի Թաիլանդում մնացած Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին․ հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը։ Հիշեցնենք, որ Թաիլանդում զբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիներ չէին կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ Իրանում ռազմական գործողությունների հետևանքով թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել էին:

Զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ: «Նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան և ծառայելով [կամ] գումար վճարելով մարել ՀՀ-ի առջև ունեցած պարտքը ու նոր կյանք սկսել ՀՀ-ում»,-  ԱԺ-ում առաջին … Read more

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին խորհուրդ է տվել չայցելել Ռուսաստան

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կրկնել է Ռուսաստան այցելելու վերաբերյալ իր խորհրդատվությունը։ Գործակալությունն այս որոշումը կայացրել է «ահաբեկչության, անօրինական կալանքի և կամայական իրավապահ մարմինների հետ կապված բարձր ռիսկերի» պատճառով, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։ Խորհրդատվության մեջ նշվում է, որ Ռուսաստանում ամերիկյան հյուպատոսությունների գործունեության կասեցումից հետո պաշտոնյաները սահմանափակված են իրենց հայրենակիցներին օգնելու իրենց կարողություններով։ Ավելին, Ռուսաստան … Read more