Բաքվում տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանել է Ադրբեջան։ Ըստ APA-ի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Տեղի է ունեցել Ջեյմս Դեյվիդ Վենսի պաշտոնական դիմավորման արարողությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն ավարտել է իր այցը Հայաստան։ Ջ.Դ. Վենսը երեկ այցելել է Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Leave a Comment