ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովում քննարկվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմելոյում գումարվել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողով, որը, սովորաբար, գումարվում է երկու տարին մեկ։Ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայ դատի Եվրոպայի ամենաակտիվ և քաղաքականապես ներգրավված հանձնախմբերը, վերագնահատել են նախընթաց ժամանակահատվածի գործունեությունը, վերահաստատել հավաքական պատասխանատվությունը՝ ապահովելու համապատասխան միջազգային աջակցություն՝ Հայաստանի Հանրապետությանը ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։ Խորհրդաժողովի օրակարգը ներառում էր Բաքվում պահվող հայ … Read more

Զելենսկին կնոջ հետ ժամանել է Ֆրանսիա – Live News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կինը՝ Ելենան, ժամանել են Ֆրանսիա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման: Այս մասին հայտնում է «Суспильне» թերթը: Ըստ թերթի՝ Փարիզում Ուկրաինայի առաջնորդը նաև կլսի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի ամբողջական զեկույցը ամերիկյան կողմի հետ վերջերս տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, առաջնորդները կքննարկեն … Read more

Հրաչյա Հակոբյանը չի լինի ՔՊ ցուցակում – Live News

ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, «Ազատությանը» փոխանցեց ինքը՝ Հակոբյանը, նշելով, որ պատճառների մասին ավելի ուշ կխոսի: Կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։ Առաջադրվելու դիմումներ կարող են … Read more

Նոր մեղադրանք Գրիգորի Խաչատուրովի դեմ. հայտարարվել է միջպետական հետախուզում

Նոր քրեական գործ է հարուցվել Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ: 2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով: Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, … Read more

«Միայն այսքան զոհ» ձևակերպումն անընդունելի և վիրավորական է զոհվածների ընտանիքների համար

«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության պաշտոնական քննադատական դիրքորոշումը Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ  «ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը խիստ քննադատում է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, ըստ որի 2020-ի պատերազմի «զոհերի պաշտոնական թիվը միայն 3833 է»։ Այս ձևակերպումը՝ «միայն այսքան զոհ», անընդունելի և վիրավորական է զոհվածների ընտանիքների համար։ Ժողովրդին ներկայացվում է … Read more

Պապը բարձրացրեց «Սուրբ գավաթը» Ստամբուլում

Հայաստանում կաթողիկոսի դեմ սկսված գործընթացը միայն երևացող մասն է այն լուրջ փոփոխությունների, որի առաջ կանգնելու է Էջմիածինը և հոգևոր էլիտան:

Հինգ համայնք հայտ է ներկայացրել 2027 թ․ երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար

Ամփոփվել է ՀՀ 2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը. հայտ են ներկայացրել Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան և Վեդի համայնքները: Այս մասին հայտնում են  ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թ. օգոստոսի 8-ի թիվ 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգի՝ հայտերի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ կորոշվի 2027 թվականի … Read more

«Հիշում եմ քո ձայնը»․ Բրազիլիայում ցուցադրվել է Արցախի ցեղասպանության և գաղթի մասին ֆիլմը

Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը։ Այն 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած 24-ժամյա պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է և ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման համաժողովի շրջանակում։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր քաղաքի` Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի շենքում` ավագանու անդամ … Read more

Շիրակի մարզում նոյեմբերին ծնվել է 181 երեխա – Live News

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի նոյեմբեր ամսին ծնվել է 181 երեխա։ 96 տղա է լույս աշխարհ եկել, 85՝ աղջիկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը։

Գեղարքունիքի գյուղերում 24 ժամ ջուր չի լինի – Live News

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 07:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: