Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին համացանցում տարածվում է ապատեղեկատվություն, որով քաղաքացիներին հորդորվում է չօգտագործել ծորակի ջուրը՝ պատճառաբանելով, թե դրանում առկա է սնդիկ։ Տեղեկացնում ենք, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և վերաբերում է բացառապես Սյունիքի մարզի Ծավ գյուղին, որը դուրս է ընկերության սպասարկման տիրույթից։ Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ … Read more